Լրահոս
Օրվա լրահոսը

Կարո Եղնուկյանի կարծիքով՝ իրեն մեկուսացնելու հրահանգ կա. Տիգրան Հայրապետյան (Տեսանյութ)

Հուլիս 22,2016 12:54

«Մի քանի օր առաջ Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն իրականացրեց Կարո Եղնուկյանի բնակարանում, զոքանչի բնակարանում, երկու մեքենաներում, ավտոտնակում, որեւէ բան չհայտնաբերելով՝ ամեն դեպքում նրան ձերբակալեցին»,- հուլիսի 22-ին «Բլից ինֆո» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Կարո Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը:

Նա նշեց, որ ձերբակալման ժամանակ կասկածանքը գրավոր չի ներկայացվել, պարզապես բանավոր ասվել է, որ նա կասկածվում է 218 եւ 219 հոդվածների 3-րդ մասերով, այն է պատանդներ եւ շենք, շինություններ պահելուն աջակցելը. «Չեն նշել, թե Կարո Եղնուկյանը ինչ գործողություններ է կատարել, բայց բանավոր հարցադրումներից պարզ դարձավ, որ Կարո Եղնուկյանին կասկածում են, որ նա ինչ-որ ձեւով այս վերջին օրերի ընթացքում փորձել է ինչ-որ բանով օգնել այդ ապստամբներին կամ զինված խմբի անդամներին:

Նա հեռախոսակապ է ունեցել Վարուժան Ավետիսյանի հետ, հավանաբար այլ անդամների հետ, հեռախոսակապով փորձել է լուծել այդ սննդի հարցը, երեկ էլ մամուլով լսեցինք, որ Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ Կարո Եղնուկյանը դիմել է իրեն, որպեսզի սննդի հետ կապված օգնություն տրամադրվի: Այսինքն՝ այնպիսի գործողություններ, որոնք որ այս կատարում են շատ պատգամավորներ, շատ քաղաքական գործիչներ, շատ հայտնի մարդիկ»:

Տիգրան Հայրապետյանը հայտնեց, որ այսօր Կարո Եղնուկյանին պետք է մեղադրանք առաջադրեն եւ կալանավորման միջնորդություն կներկայացնեն. «Իրեն ասում են, որ նա ոչ թե աջակցել է, այլ աջակցության փորձ է կատարել: Այսինքն՝ կասկածանքից հստակ երեւում է, որ նա որեւէ բան չի կատարել, նա ցանկացել է կատարել: «Աջակցելու փորձ» տերմին իրավաբանության մեջ չկա: Եվ Կարո Եղնուկյանի կարծիքով հստակ հրահանգ կա, որ իրեն մեկուսացնեն, որպեսզի նա իր գործունեությունը չծավալի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031