Լրահոս
Օրվա լրահոսը

«Որ կողմով էլ հանգուցալուծվի հարցը, իրենք զոհ են գնալու». Լիլիթ Պիպոյան

Հուլիս 22,2016 20:15

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը երգչուհին ասաց. «Մենք հասկանում ենք` որ կողմով էլ հանգուցալուծվի հարցը, իրենք զոհ են գնալու, իրենք մահապատժի նման այնտեղ նստել են: Վերջիվերջո, այս հարցը պիտի լուծվի՞, թե` ոչ»:

Ըստ Լիլիթ Պիպոյանի` իշխանության վարկանիշը ոչ թե կընկնի, այլ կբարձրանա, եթե գնան զիջումների. «Հասկանալի է, որ Սերժ Սարգսյանը հրաժարական չի տա, բայց գոնե քաղբանտարկյալներին ազատեն»:

Անդրադառնալով ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հայտարարություններին` երգչուհին ասաց. «Փարիսեցիություն է ծայրից ծայր: Բոլոր միջոցները ձեռնարկելը ո՞րն է, կամ մենք ապավինում ենք Աստծուն, լինի սեր և հանդուրժողականություն: Սիրուց հերիք է խոսեք, իշխանությունը պիտի խոսի արդարությունից: Ապավինել Աստծուն պետք չէ, այդ մենք ենք ապավինում Աստծուն, որ արյունահեղություն չլինի»:

Ըստ երգչուհու` «Սասնա  ծռերի» տղաները գնացել են այդ քայլին, որ ժողովուրդն ականջ դնի այդ հարցին, որոշի`ուզո՞ւմ է  շարունակել ապրել այսպես, թե՞ ոչ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031