Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Գասպարյանը, հաղթելով ադրբեջանցուն, դարձել է աշխարհի չեմպիոն

Հուլիս 23,2016 18:56

Այս օրերին Մոսկվայում տեղի ունեցող կունգ ֆուի աշխարհի 5-րդ առաջնությունում հաջող է հանդես եկել Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Գասպարյանը:

Մեր 55կգ քաշային մարզիկը 17-19 տարիքայինների խմբում մտել է եզրափակիչ, որտեղ պարտության է մատնել ադրբեջանցի Օմար Ալահվերդիեւին եւ հռչակվել աշխարհի չեմպիոն:

Ի դեպ, Ադրբեջանի հավաքականը 2015թ զրկվել էր աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքից՝ Լվովում տեղի ունեցած միջադեպի համար, երբ ադրբեջանցի կունգֆուիստները հարձակվել էին մեր մարզիկների վրա: Սակայն Ադրբեջանի կունգ ֆուի ֆեդերացիան վերջերս ներողություն է խնդրել Հայաստանի ֆեդերացիայից, իսկ միջազգային ֆեդերացիան որոշել է փորձաժամկետ տալ մեր հարեւաններին:

 Հայաստանի կունգ ֆուի ֆեդերացիայի լրատվության բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. vahan says:

    ԲԱ ՈՐ ԻՄԱՆԱԻՆ ՊԱՌՏՎԵԼՈՒԵՆ ՆԵՐԵՂՈՒԹՅՈՒՆ ԿԽՆԴՐԵԻՆ ԱՐԴՅՈՔ ՀԵՍԱ ԹՐՔԵՐԸ ալահվերդիեւին ՄԵՋՏԵՂԻՑ ԿՃՂԵՆ

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031