Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս ծրագիրը նախաձեռնել ենք Սեֆիլյանի ձերբակալումից 2-3 օր անց». Վարուժան Ավետիսյան

Հուլիս 24,2016 00:49

Ոստիկանության ՊՊԾ գնդի վրա տեղի ունեցած զինված հարձակումից հետո կարծիք տարածվեց, թե այդպիսով «Սասնա ծռեր» խումբը ապացուցում է Ժիրայր Սեֆիլյանին առաջադրված մեղադրանքը:

Aravot.am-ը Վարուժան Ավետիսյանին խնդրեց անդրադառնալ այդ կարծիքներին, նա ասաց. «Մենք ապացուցեցինք, որ Հայաստանում խաղաղ գործընթացներով հնարավոր չէ արդյունքի հասնել: Մենք այս ծրագիրը նախաձեռնել ենք Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալումից երկու-երեք օր անց. քննարկեցինք եւ հասկացանք, որ այլեւս իսկապես անիմաստ է որեւէ խաղաղ ճանապարհով փորձել արդյունքի հասնել, եւ ըստ այդմ կազմակերպեցինք այս հատուկ գործողությունները: Ժիրայր Սեֆիլյանը բացարձակապես սրանից տեղյակ չի եղել: Մենք նրան չենք տեղեկացրել, անգամ օղակի վերջում չենք ասել, որ մենք այսպիսի բան ենք անելու: Նա տեղյակ չէ, նրա համար դա անակնկալ է եղել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031