Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Մելիքյան. Լեւոնը մի ճամփորդական դանակ միշտ էլ մոտը պահում է

Հուլիս 27,2016 18:44

«Ես գիտեմ, որ Լեւոնը ճանապարհորդությունների համար մի փոքր դանակ մոտը միշտ պահում էր: Եթե դա իմ տեսած դանակն է, Լեւոնի հետ մի քանի անգամ ճանապարհ եմ ընկել, դա այն սովորական դանակներից է, որը որ ցանկացած խանութում վաճառում են: Դա ամենեւին էլ սառը զենք չի կարող որակավորվել, եթե իրավապահները օբյեկտիվորեն մոտենան իրավիճակին»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն`անդրադառնալով «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանին հնարավոր առաջադրվող մեղադրանքին:

Հիշեցնենք, Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանն ասել էր, որ Բարսեղյանի գործը կքննի ՀՔԾ-ն. «Մենք ոստիկանությունից նյութեր ենք ստացել՝ Լեւոն Բարսեղյանի կողմից ապօրինի սառը զենք պահելու վերաբերյալ: Ընթացքի մասին այսօր կասենք լրացուցիչ»:

«Կարծում եմ, այստեղ աչառու մոտեցում է: Հուսամ, որ այդ մոտեցումը երկար չի տեւի եւ իրավապահները կհասկանան, որ դա հիմք չէ: Լեւոն Բարսեղյանի, իբրեւ հասարակական ակտիվ գործիչ եւ լրագրողական կազմակերպության ղեկավար լինելը, կարծում եմ հաշվի կառնեն եւ բաց կթողեն»,- ասաց Աշոտ Մելիքյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031