Լրահոս
Օրվա լրահոսը

Բելգիահայերի նամակը Հայաստանի դեսպանությանը

Օգոստոս 01,2016 14:11 Share

Մենք, Բելգիահայերս, անհանգստացած ենք Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների առնչությամբ:

Մենք մտահոգված ենք, որ ձերբակալում են քաղաքական գործիչներին, ճնշման ու ոստիկանական բռնությունների են ենթարկվում խաղաղ ցուցարարներ, քաղաքացիներ, կտտանքների ենթարկվում եւ ձերբակալվում առանց որեւէ պատճառի:

Մենք մտադիր ենք կազմակերպել բողոքի ցույց Ձեր դեսպանատան առջեւ, սակայն որպեսզի խուսափենք բացասական հրապարակայնությունից, շատ ավելի հանդարտ` լավ կլինի հանդիպել Հայ տանը:

Այս հանդիպումը տեղի կունենա Հայ տանը ձեր եւ հայ համայնքի միջեւ անմիջական երկխոսություն ծավալելու համար նպատակով։

Խնդրում ենք տեղեկացնել, թե երբ հնարավոր կլինի կազմակերպել այդ հանդիպումը:

Հարգանքներով՝

Աբգար Աղասարյան

Հիմնադրամ ԱՂԱՍԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել