Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ներքաղաքական իրավիճակը քննարկել են «Ազատ դեմոկրատների» նախագահը եւ ԵՄ պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատարը

Օգոստոս 04,2016 16:53

Այսօր Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեա Խալուպովայի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակի, երկրում առկա խնդիրների, ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների և առաջիկա խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հարցեր:

Անդրադարձ է կատարվել նաև արտաքին-քաղաքական մի շարք հարցերի՝ մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին և ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարներին:

Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն

04 օգոստոսի, 2016թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031