Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտովթար` Երևանում. կա մեկ զոհ (ֆոտոշարք)

Օգոստոս 06,2016 11:41

Օգոստոսի 6-ին, ժամը 00.01-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տ. Պետրոսյան փողոցում՝ «ՎիվաՍել-ՄՏՍ» ՓԲԸ-ի գրասենյակի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենաներ են բախվել, կան տուժածներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

avtovtar1

Պարզվել է, որ Տ. Պետրոսյան փողոցի 42/2 հասցեի մոտակայքում բախվել են «Սեմա» տաքսի ծառայությանը պատկանող «Opel Astra» մակնիշի 034 OP 61 (վարորդ՝ 1989 թ. ծնված Զ. Ա.) և «Mercedes C230» մակնիշի 30 XX 077 պետհամարանիշներով (վարորդ՝ 1990 թ. ծնված Կ. Գ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes C230» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել կանգառում՝ վրաերթի ենթարկելով քաղաքացիների: «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայից տեղի է ունեցել գազի արտահոսք, որը մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ պարպվել է:

Շտապօգնության աշխատակիցները Կ. Գ.-ին տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի առաջացել:

avtovtar2

Զ. Ա.-ին փրկարարները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն, այնուհետև վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Փրկարարները վրաերթի ենթարկված՝ 1981 թ. ծնված Կ. Կ.-ին և 1986 թ. ծնված Կ. Ժ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ. Կ. Ժ.-ը հոսպիտալացման ճանապարհին մահացել է, իսկ Կ. Կ.-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

avtovtar3

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031