Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ն կքննարկի Գյուլենին Թուրքիային արտահանձնելու հարցը. Anadolu

Օգոստոս 07,2016 19:23 Share

ԱՄՆ Արդարադատության նախարարությունն առաջիկա շաբաթում պատվիրակություն է ուղարկելու Թուրքիա` ներկայումս ԱՄՆ-ում գտնվող թուրք գրող, նախկին իմամ Ֆեթուլլահ Գյուլենին արտահանձնելու հարցը քննարկելու նպատակով: Այս մասին հաղորդում է «Anadolu» գործակալությունը:

Ըստ աղբյուրի` պատվիրակություն ուղարկելու որոշումը կայացվել է ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ Գյուլենի արտահանձնման հարցի շուրջ երկխոսության  արդյունքում:

Հիշեցնենք, որ Անկարան Գյուլենին մեղադրում է Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել