Լրահոս
Օրվա լրահոսը

Հիտլերի մասին ֆիլմը հնարավոր է՝ «Օսկարի» մասնակցի

Օգոստոս 08,2016 12:15 Share

«Տեսեք՝ ով է վերադարձել» կինոկոմեդիան, որ պատմում է Հիտլերի վերադարձի եւ ժամանակակից Գերմանիայում նրա արկածների մասին, մտել է shortlist՝ ընտրվելով այն 12 ֆիլմերից, որոնք Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության «Օսկարի» հանձնաժողովը ընտրել էր՝ 2017թ. «Օսկարի»՝ «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում ներկայացնելու համար:

Ֆիլմը ստեղծվել է Թիմուր Վերմեշի բեսթսելերի հիման վրա:

The JC պարբերականի փոխանցմամբ, փոքր ցանկում հայտնված ֆիլմերի գերակշռող մասը նացիստների մասին է: «Տեսեք՝ ով է վերադարձել» կոմեդիայի հետ նույն ցանկում է հայտնվել նաեւ «Աննա Ֆրանկի օրագիրը»:

 

«Առավոտ»

06.08.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել