Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ի թեկնածու Վարդևան Գրիգորյանի կինը ընտրությունների պատճառով հրաժարվել է մանկապարտեզի տնօրենի պաշտոնից

Օգոստոս 15,2016 15:30

Գյումրու ՏԻՄ ընտրություններում ԲՀԿ ցուցակի առաջին համարը գլխավորող Գյումրու մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանի կինը՝ Վարդանուշ Գրիգորյանը, որը Գյումրու քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Անի պարտեզ» մանկապարտեզի տնօրենն է, հենց այսօր աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը:

«Տիկին Գրիգորյանը դիմում է ներկայացրել տնօրենի պաշտոնից դուրս գալու՝ այս անհարկի խոսակցությունները դադարեցնելու համար: Եվ ընդհանրապես, որպեսզի մեր թեկնածուն շատ ավելի ազատ լինի, որևէ կաշկանդող խնդիր չունենա ընտրություններում. մանկապարտեզը քաղաքապետարանի ենթակայության տակ է գործում, մենք հարմար գտանք, որ տիկին Վարդանուշ Գրիգորյանը դուրս գա մանկապարտեզի տնօրենի պաշտոնից, չնայած լրջագույն ավանդ ունի, լրջագույն մանկապարտեզներից է: Մենք հասկանում ենք, որ լրջագույն պայքարի ենք դուրս եկել և ցանկացած լծակ կարող էր օգտագործվել ճնշման համար: Այդ պատճառով հենց այսօր ինքը դիմում է գրել դուրս գալու համար»,- ասաց տիկին Զոհրաբյանը:

Նա անդրադարձավ նաև այն խոսակցություններին, թե ԲՀԿ-ն Գյումրու ՏԻՄ ընտրություններում թեկնածու է առաջադրել հետագայում գործող քաղաքապետի հետ համագործակցելու համար:Դրանք համարեց մանր-մունր, իր բառերով ասած՝ խուրդա թեկնածուների կողմից շրջանառության մեջ դրած խոսակցություններ:

Այս մասին քիչ անց:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ֆ.Հ.Լ says:

    Հարգելի “Առավոտ” օրաթերթ:Դուք Գյումրիում հայտնի եք ձեր անաչառ և օբյեկտիվ իրադարձությունների լուսաբանումով:Խնդրում ենք լուսաբանել և պարզաբանումներ ստանալ համապատասխան պաշտոնյաներից,թե ինչու՞ են սկսվել ստուգումներ Վ.Գրիգորյանի նախկինում ղեկավարած ԳՊՄԻ-ում և նրա տիկնոջ կողմից ղեկավարված մանկապարտեզում:Գյումրիում լուրեր են պտտվում այն մասին,որ Գյումրու քաղաքապետարանը Վ.Գրիգորյանի առաջադրումից հետո թույլ չի տալիս իր աղբատար մեքենաները լիցքավորել Վ.Գրիգորյանին պատկանող գազալցակայանում:Արդյո՞ք սա ճնշում չէ ԲՀԿ-ի թեկնածուի վրա:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031