Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարն ընդունել է նորաստեղծ ակումբի անդամներին

Օգոստոս 15,2016 15:35

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտների ակումբի հայաստանյան մասնաճյուղի անդամներին:

Նախարարն իր խոսքում ընդգծել է, որ միջպետական  համաձայնագրերի շրջանակում ձևավորված կրթական  համագործակցությունն արդեն տալիս է շոշափելի  արդյունքներ: Նա միաժամանակ կարևորել է արտասահմանյան բուհերում  կրթություն ստացած հայաստանցի ուսանողների պատրաստակամությունը հայրենիք վերադառնալու  և  ստացած  գիտելիքները հանրապետության տնտեսական և հասարակական ոլորտներում ներդնելու գործում: Նախարար Լևոն Մկրտչյանն ողջունել է ակումբ ձևավորելու նախաձեռնությունն ու հույս հայտնել, որ այն ակտիվորեն կհամագործակցի ինչպես Հայաստանում գործող շրջանավարտների այլ ակումբների, այնպես էլ բուհերում գործող ուսանողական կառույցների և միությունների հետ:

Սանկտ  Պետերբուրգի  համալսարանի  շրջանավարտների ակումբի հայաստանյան մասնաճյուղի  ղեկավար Խաչատուր Սողոմոնյանն իր  խոսքում նշել է, որ նորաստեղծ  մասնաճյուղը թվով չորրորդն է ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից և Մոսկվայից հետո: Նա վստահեցրել է, որ շրջանավարտները պատրաստ են իրենց գիտելիքները ներդնել  ոչ միայն մասնագիտական ոլորտներում, այլև ռուսաց լեզվի տարածման և  զարգացման գործում: Ակումբի անդամները պատրաստակամություն են հայտնել նաև մասնակցել Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների գործընթացին:

 

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031