Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Ինչ է նշանակում ուրիշի վարկով ուրիշից զենք գնես, այն էլ այդ քանակով». Լեւոն Շիրինյան

Օգոստոս 16,2016 23:20

Քաղաքագետ Լեւոն Շիրինյանի համոզմամբ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ԼՂ հիմնահարցի կարգավորման այս փուլում ՌԴ-ին փոքր ինչ առավել դերակատարություն տալու ներքին համաձայնություն ունեն: Հաշվի առնելով, որ հրադադարի ռեժիմի ձեռք բերման հարցում էլ ՌԴ-ն մեծ դերակատարություն է ունեցել:

Ըստ նրա, ՀՀ իշխանությունները պետք  համանախագահների հետ լինեն երկրորդ գծի վրա. «Համանախագահները հո չեն երդվել՝ ՀՀ շահերը սպասարկել, մեր իշխանությունները պետք է դիվանագիտական ճանապարհով աշխատեն համանախագահների հետ»:

Մեր հարցին՝ Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը՝ Հայաստանն ու Ադրբեջանը կգտնեն փոխզիջումային, առանց հաղթողների ու պարտվողների կարգավորում ինչ ուղերձ ուներ,  հնարավո՞ր է խնդրի լուծման ուղղությամբ  կոնկրետ քայլերի պահանջ էր, պարոն Շիրինյանն ասաց՝ մոտ ապագայում հիմնահարցի լուծման հավանականություն չի տեսնում:

«Եթե Պուտինը ռազմական ճնշում չգործադրի կամ Ադրբեջանի կամ Հայաստանի վրա, տարածքային ամբողջականություն, ազգերի ինքնորոշում բանաձեւերը որեւէ արդյունք չեն տա, հնարավոր չէ: Պուտինին պետք է փոխանցել հետեւյալը, իրենք Ղրիմի հարցում թող այնպես վարվեին, որ ոչ հաղթող, ոչ պարտվող լիներ: Եթե հիմա հաղթող կա, ապա այդ հաղթողը թոզ զադնի տա ու Ղրիմը հայտարարեն անկախ տարածք, կլինի՞ նման բան: Մենք այս հարցերում պետք է զուգահեռներ տանենք: Նման բան հնարավոր չէ, որ չլինի ոչ հաղթող, ոչ պարտվող»,- Aravot.am-ին ասաց պարոն Շիրինյանը:

Անդրադառնալով խոստացված, բայց այդպես էլ Ռուսաստանից Հայաստան չհասած 2 միլիոն դոլարի սպառազինությանը, ինչի մասին այսօր լրագրողների հարցին ի պատասխան, լռել էր ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն, պարոն Շիրինյանը շարունակեց. «Ադրբեջանն իր փողով գնում է, Հայաստանն էլ երկիրը չզարգացնելով՝ ողորմություն է խնդրում: Ինչ է նշանակում ուրիշի վարկով ուրիշից զենք գնես, այն էլ այդ քանակով: Դրա համար չեմ զարմանում, որ մեզ եւ Ադրբեջանին հավասար հարթության վրա չեն դնում, իսկ ինչու պետք է դնեն: Ինչքան էլ բողոքեն, Ռուսաստանն այդպես էլ շարունակելու է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031