Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը, փաստորեն, հայտնում է, որ անհրաժեշտ գումարն այսօրվա դրությամբ դեռեւս չի գտնվել. «Հրապարակ»

Օգոստոս 18,2016 11:24

Դեռ մեկ ամիս առաջ հարցում էինք հղել կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն՝ պարզելու, թե արդյոք ՀՀ կառավարությունը ստացել է Ընտրական օրենսգրքի բարեփոխումների համար անհրաժեշտ գումարը համապատասխան դոնոր կազմակերպություններից։ Արդյոք կառավարությունը նույն՝ ԸՕ-ի բարեփոխումները կյանքի կոչելու համար հատկացրե՞լ է այն գումարը, որը նախատեսված էր հատկացնել պետբյուջեից։ Ի՞նչ քայլեր են արվել այն գումարի հայթայթման ուղղությամբ, որը պակասում էր ԸՕ բարեփոխումներն իրագործելու համար։

Հիշյալ վարչությունը մեր հարցմանը պատասխանել է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ (երեք օր ուշացումով), պատասխանն էլ լիարժեք չէ՝ մեր հարցմանը պատասխանել են մասամբ։ Ահա այն. «Ինչ վերաբերում է ՀՀ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների համար անհրաժեշտ գումարի ստացմանը, ապա տեղեկացնում ենք, որ այս առումով քննարկումները դոնոր կազմակերպությունների հետ դեռեւս շարունակվում են»։

Կառավարությունը, փաստորեն, հայտնում է, որ անհրաժեշտ գումարն այսօրվա դրությամբ դեռեւս չի գտնվել, մինչդեռ ԸՕ բարեփոխումների վրա ջանք թափած ԱԺ ընդդիմադիր պատգամավորների հետ զրույցներն այլ բանի մասին են փաստում։

Այն, որ անհրաժեշտ գումարն իրոք առկա է, հավաստիացրել է նաեւ Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հետ զրույցում՝ դեռեւս երկու ամիս առաջ:

Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031