Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ «ծրագիր» է պետք, որպեսզի մարդն այսօր 5 կամ 10 հազար դրամ չվերցնի, չգնա-չքվեարկի իշխանության օգտին, իսկ վաղը չբողոքի. «Հրապարակ»

Օգոստոս 24,2016 10:27

Երբ սպասումներն ի դերեւ են լինում, արդարացում գտնվում է. «Չունենք ծրագիր, չունենք ազգային գաղափարախոսություն, միասնական չենք»։ Ավելի լավ ձեւ՝ արդարացնելու անգործությունը եւ ապատիան, հազիվ թե գտնվի։ Ի՞նչ ասել է «ազգային գաղափարախոսություն»։ Սեփական բակը, փողոցը, քաղաքը մաքուր պահելու, Ֆեյսբուքում չզազրախոսելու, գործի վայրում չծուլանալու համար ի՞նչ գաղափարախոսություն է պետք։

Ընտրակաշառք բաժանելն ու ստանալը հակաօրինական է, հակաբարոյական։ Ի՞նչ «ծրագիր» է պետք, որպեսզի մարդն այսօր 5 կամ 10 հազար դրամ չվերցնի, չգնա-չքվեարկի իշխանության օգտին, իսկ վաղը չբողոքի: Կան տարրական բաներ, որոնք եթե խախտվում են, այլեւս ոչ մի օրենք, անգամ ամենակատարյալը, հասարակությանը չի փրկի։ Երբ մարդ ամեն ինչ անում է, որ զորակոչային տարիքի իր որդուն Հայաստանից դուրս ուսման ուղարկի, ծայրահեղ դեպքում այնպես դասավորի, որ ճակատային զորամասում չծառայի, բայց հրապարակավ գոնե չի լռում, ի՞նչ «գաղափարախոսության» մասին է խոսքը։ Մեզնից ո՞վ է, որ իր հարազատին, մերձավորին, ծանոթ-բարեկամին կարող է օրենքի առջեւ մեղավոր ասել։ Ոչ ոք։ Երբ մեր մերձավորը հայտնվում է անհարմար վիճակում, մենք նրան արդարացնում ենք, ապա հազարումի կապեր օգտագործում, որպեսզի գործը կարճվի, չհասնի դատարան։ Վերջում էլ դատարանի հետ ենք գործարքի մեջ մտնում։ Բայց բոլորով ասում ենք, որ «երկրում դատարաններն անկախ չեն»։

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031