Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱՆ ՔԿՎ-ն կդիմի ՀՀ փաստաբանների պալատին՝ «Սասնա ծռերից» Հովհաննես Հարությունյանի պաշտպան Հայարփի Սարգսյանի դեմ

Օգոստոս 25,2016 16:31

Այսօր զանգվածային լրատվության միջոցներով հերթական ապատեղեկատվությունն է տարածվել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող զինված խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի պաշտպան Հայարփի Սարգսյանի կողմից իր պաշտպանյալին իբր քարանձավային պայմաններում, առանց որևէ մասնագիտական բուժօգնություն և խնամք ցույց տալու պահման վերաբերյալ:

Հասկանալի է, իհարկե, երիտասարդ փաստաբանի` ցանկացած եղանակով ինքնագովազդվելու և կայանալու ձգտումը, սակայն Քրեակատարողական ծառայությունը ևս մեկ անգամ վստահեցնում է, որ հնչեցվածն ամբողջովին հերյուրանք է, և իրականության հետ որևէ աղերս չունի:

Ինչ վերաբերում է այն շահարկմանը, թե Հովհաննես Հարությունյանի վիրահատությունը դիտավորյալ է ձգձգվում, և իրենք չեն վստահում ոչ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի, ոչ էլ «Էրեբունի» ԲԿ-ի մասնագետներին, և պահանջում են իրենց կողմից առաջարկված բժշկի եզրակացությունը, ու իբր խոչընդոտվել է նրա մուտքը քրեակատարողական հիմնարկ, նշենք հետևյալը:

Հովհաննես Հարությունյանի հարազատների կողմից առաջարկված բժիշկը`Սերոբ Մխչյանը, երեկ` 24.08.2016թ., այցելել է վերոնշյալ կալանավորված անձին, զննել է վերջինիս և համակարծիք եղել թե «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի, թե <<Էրեբունի>> ԲԿ-ի վնասվածքաբանների հետ այն հարցի շուրջ, որ Հովհաննես Հարությունյանը պատրաստ կլինի վիրահատության շուրջ 2 շաբաթ հետո:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոնշյալ փաստաբանի`ստահոդ լուրեր տարածելու միջոցով հանրությանը մոլորեցնելու գործելաոճը արդեն կրում է շարունակական բնույթ, ներկայումս քննարկվում է ՀՀ փաստաբանների պալատ համապատասխան գրություն ուղարկելու հարցը:

 

ՀՀ ԱՆ ՔԿՎ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ռիմա says:

    Անհաջող ֆոտոշոփի նմանվող հայտարարություն: Հիմա, որ սկսեն կիքսերը բացահայտել, չնեղվեք:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031