Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ազատության հրապարակի հանրահավաքը խանգարել է փառատոնին

Օգոստոս 29,2016 14:40

Օգոստոսի 29-ին ԱԿՈՒՄԲ-ում կայացավ «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 3-րդ միջազգային փառատոնի ամփոփիչ մամուլի ասուլիսը: Ներկայացվեցին մրցանակակիր ֆիլմերը: Ի թիվս այլ մրցանակների՝ Գուժ Թադեւոսյանի «Եվ կրկեսը ժամանեց» ֆիլմն արժանացավ «Լավագույն ուղերձ սեր» մրցանակին, նույն մրցանակին արժանացավ նաեւ Լիլիթ Մովսիսյանի «Խիոն», իրանցի Մուհամեդ Ֆարահանիի «Գողը» «Լավագույն ուղերձ Քաջություն» մրցանակը ստացավ, Նատալյա Բելյաևայի (Ուկրաինա, Ռուսաստան) «Ընտրյալները»՝ «Լավագույն ուղերձ հավատ»: ««Լավագույն ուղերձ մարդասիրությունը» շնորհվեց իսպանացի Պեդրո Սոլիս Գարսիայի «Լարեր» ֆիլմին, «Լավագույն ուղերձ Խաղաղությունը»՝ Նինա Վեդմիցկայայի (Ռուսաստան) «Չսովորած դասը 14/41»-ին, «Լավագույն ուղերձ Զղջումը»՝ Վիկտորյա Կոզելցովայի (Ռուսաստան) «Վերջին հանգրվանը աշխատանքին» եւ այլն: Խաղաղություն եւ սեր սփռելու համար հատուկ մրցանակ ստացավ Ղեւոնդ Վարդապետը, մարդասիրություն սերմանելու համար՝ լուսանկարիչ Դմիտրի Բրիկմանը:

xevond1

Փառատոնի կազմակերպիչները նշեցին, որ մրցանակները պատրաստվել են Խարբերդի մանկատանը, դիպլոմներն էլ ապրիլքսանչորսյան ծաղկաթերթերից են: Փառատոնի ծրագրերի պատասխանատու Աննա Կարապետյանը նշեց, որ «Ֆրեսկո» փառատոնի գաղափարը արդի արվեստի միջոցով մեր արժեքները քարոզելն է: Նրա խոսքով. «Փառատոնի անունը թարմություն է թարգմանվում, թարմություն բառը մեզ հուշում է, որ մեր ներսը թարմացնելու կարիք կա»: Նա նաեւ հավելեց, որ փառատոնի ժամանակ չկա բաժանում սոցիալական խմբերի միջեւ, բոլորը հավասար են՝ անկախ նրանից, ով ինչ խնդիր ունի:

Փառատոնի հյուրերը եւս կամավորական հիմունքներով են միացել, իսկ նախագծի հոգեւոր առաջնորդն է Բագրատ սրբազանը:

xevond2

Երուսաղեմի Սուրբ Հրեշտակապետաց Վանքի վանահայր հայր Ղևոնդ վարդապետ Հովհաննիսյանը, որ փառատոնի պատվավոր հյուրերից էր, նշեց, որ թեեւ «Ֆրեսկոն» երեք տարեկան է, սակայն կայացած է, ու իր մեջ խտացած շատ բան է ամփոփում, դա հայ մշակույթի, քրիստոնեության եւ մեր վանքերի ջատագովությունն է: Հոգեւորականի ձեւակերպմամբ. «Փառատոնը կայացած է նաեւ նրանով, որ մեջքին «կանգնած» է 1700 տարվա պատմություն: Ֆիլմերով, որ ցուցադրվեցին փառատոնի ընթացքում, սովորում ենք, որ այսքան ատելություն ու պատերազմ կա աշխարհում, սակայն չնայած դրան, մարդիկ աշխարհի մի փոքր անկյունից բարության պատգամներ են փոխանցում նման ֆիլմ նկարելով»:

xevon4

Ռուսաստանը ներկայացնող ռեժիսոր Նատալյա Բելյաեւան տպավորված էր փառատոնի ձեւաչափով եւ գաղափարով: Նա ասաց, որ նման այլ փառատոն չի ճանաչում: «Ինձ համար մեծ պատիվ էր մաս կազմել այս փառատոնին եւ ծանոթանալ հրաշալի մարդկանց հետ»,-հավելեց ռեժիսորը:

Փառատոնի կազմակերպիչները հայտնեցին, որ բացօթյա՝ Կարապի լճի տարածքում իրենց ցուցադրումներից մեկը չի կայացել, քանի որ օգոստոսի 26-հանրահավաք է եղել Ազատության հրապարակում, ու իրենք մեկ օր կորցրել են:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031