Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր բնակելի թաղամաս` Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում

Սեպտեմբեր 03,2016 17:57

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 3-ին մասնակցել է Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում Արիավան նոր բնակելի թաղամասի բացման հանդիսավոր արարողությանը:

Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել «Արի» հիմնադրամին` ծրագրի իրականացման մեջ ունեցած գործուն մասնակցության համար եւ ընդգծել, որ գյուղական բնակավայրերի շենացումը եղել է ու կմնա հանրապետության ռազմավարական խնդիրների առաջնահերթություններից՝ արժեւորելով այն ժողովրդագրական, քաղաքական եւ սոցիալ-տնտեսական տեսանկյուններից:

bako sahakyan

Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ         ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930