Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌԴ-ն Արցախի հարցում միշտ էլ կփորձի սիրաշահել Թուրքիային եւ Ադրբեջանին». Կիրո Մանոյան (Տեսանյութ)

Սեպտեմբեր 05,2016 12:55

Ռուս-թուրքական ներկայիս մերձեցումից Հայաստանն անմիջական մտահոգվելու խնդիր չունի, պարզապես պետք է զգոն հետեւի իրադարձությունների զարգացմանը: Այս մասին այսօր` սեպտեմբերի 5-ին, «Փաստարկ» մամուլի ակումբում ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

Նա նշեց, որ չնայած ռուս-թուրքական մերձեցումն ամրապնդելու ճիգերին, Պուտինի եւ Էրդողանի մոտեցումները Սիրիայի հարցում տարբեր են. Թուրքիայի ներխուժումը Սիրիա անհանգստացնում է Ռուսաստանին: Ինչ վերաբերում է այդ հարաբերությունների համատեքստում Արցախի հարցին, ապա՝ Մանոյանի խոսքով. «Պետք չէ զարմանալ, որ Ռուսաստանը միշտ էլ կփորձի սիրաշահել Թուրքիային եւ Ադրբեջանին: Կարող է հայտարարություններ անի, որոնք պետք է մտահոգեն մեզ, բայց նկատենք, որ Ռուսաստանը մշտական ճիգ է գործադրում` սիրաշահելու Թուրքիային: Ռուսաստանն  օգտվում է առիթից` Թուրքիային Արեւմուտքից հեռացնելու համար: Այդ պատճառով կարող է ինչ-որ բաներ հայտարարի Արցախի հարցով, դա դեռ ոչինչ չի նշանակի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930