Լրահոս
Օրվա լրահոսը

Տեր Արմենը «վտանգավոր» ապացույցները փոխանցել է

Սեպտեմբեր 06,2016 11:44

Նիդերլանդներում ՀՀ դեսպանատան դիմաց կայացած ցույցին մասնակցելու համար հայկական ծխերում հովվական պարտականություն կատարելու իրավունքից զրկված տեր Արմեն քահանա Մելքոնյանը Aravot.am-ին ասել էր , որ  եթե իր արժանապատվությունը, որպես քահանա եւ մարդ, վիրավորած Հայրապետական պատվիրակ Վահան սրբազանը իրենից ներողություն չխնդրի՝ հերյուրանք տարածելու համար, ինքը ստիպված կլինի հաջորդ շաբաթվա ավարտին այնպիսի ապացույցներ ուղարկել Մայր Աթոռ, որ դրանք Վահան սրբազանին եւ նրա պաշտոնին կարող են մեծագույն վնաս հասցնել, ընդհուպ մինչեւ կարգալուծության հիմք դառնալ:

Aravot.am- տեր Արմենից հետաքրքրվեց իր ասած ժամկետը լրացել է, արդյոք իր հետ կապ հաստատե՞լ է Վահան սրբազանը, եւ  ինչո՞ւ ապացույցները չի հրապարակում: Հոգեւորականը պատասխանեց. «Այո, այո, ես գիտեմ, մինչև անցնող շաբաթավերջն էր պայմանաժամը, սակայն ես մէկ օր էլ աւելի սպասեցի, որ ինձ հետ կապ կը հաստատուի, սակայն ոչ մէկ արձականք: Ինչ որ վերաբերվում է ապացոյցներին, ես չեմ կարող ոչ մի բան բացայայտել, քանի իմ նպատակը եկեղեցին վնասել կամ խծփծել չէ: Դրա համար ես ուղղարկեցի ապացոյցները հայրապետական պատուիրակի Հոլանդիայի փոխանորդին՝ վստահ լինելով որ տեղ կը հասնի»:

Իմիջիայլոց,  օրերս կրկին ցույց է տեղի ունեցել՝ ի պաշտպանություն տեր Արմենի: Եվ համայնքի ատենապետ Լեւոն Սարգիսը հանդես է եկել տեր Արմենին աջակցելու ելույթով: Նրա ձեւակերպմամբ, տեր Արմեն Մելքոնյանի Նարեկացիահունչ պահվածքի պատճառով հոգեւորական շրջանականերում հակասական ընկալումներ են եղել, ուստի իրենց վարչության անդամները եւ ողջ ժողովուրդը այլ որոշում չունեն, կան կանգնել նրա կողքին: «Մեզանից լավ ոչ ոք չի կարող պատկերացնել մեր համայնքի հոգեւոր վերելքը եւ միասնականությունը տեր Արմենի ծառայության տարիներին: Կոչ են արել, որ հայրապետական պատվիրակությունը վերանայի իր որոշումը եւ մեզ վերադարձնի մեր  հոգեւոր հովվին» ,-ասել է Լեւոն Սարգիսը:

Հավելենք, որ տեր Արմեն քահանա Մելքոնյանը նաեւ իր ֆեյսբուքյան էջում  է անդրադարձել ապացույցներ ուղարկելու  ճակատագրին, որտեղ մասնավորապես նշել է. «Առ որ անկ է: Տրուած պայմանաժամը լրացաւ, և ապացոյցներէն մաս մը յանձնուեցաւ Հայրապետական Պատուիրակի Հոլանտիայի փոխանորդին, զանոնք յանձնելու Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուշադրութեան: Ամողջականը կը տրամադրուի ի պահանջել հարկին»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Տեր Արմեն քահանային կարգալույծ անողները` դրանք ժողովրդից կտրված և իշխանություններին ծառայող նյութապաշտ սպասավորներ են: Այդպիսի մարդիկ չեն էլ կարող հասկանալ, որ իսկական հոգևորականը պետք է ժողովրդի սպասավորը լինի: Կարգալուծվելուց հետո տեր Արմենի վարկանիշն ավելի կբարձրանա, իսկ կարգալույծ անողներն այդ քայլով ավելի կհեղինակազրկվեն:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930