Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Բարսեղյանի հայտարարությունը խմբագրի եւ ծրագրի ղեկավարի լիազորությունները ժամանակավոր դադարեցնելու մասին

Սեպտեմբեր 08,2016 15:05

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես Գյումրու ավագանու անդամության թեկնածու եմ, եւ միաժամանակ «Ասպարեզ» օրաթերթի, www.asparez.am կայքի խմբագիրն եմ, ակումբի խորհրդի նախագահը, ինչպես նաեւ միաժամանակ ԱՄՆՄԶԳ աջակցությամբ իրականացվող տեղական ինքնակառավարման զարգացումը խթանելու կոչված «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագրի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի (ԺԱԱ) բաղադրիչի ղեկավարն եմ, չկամենալով որեւէ կերպ իմ աշխատանքով քարոզչական առավել դիրք ունենալ մրցակիցների նկատմամբ, 2016թ. սեպտեմբերի 10-ից մինչեւ հոկտեմբերի 2-ը ներառյալ, ժամանակավոր դադարեցնում եմ լիազորություններս վերոհիշյալ պաշտոններում եւ աշխատանքներում:

Խմբագրի պարտականությունները այդ ընթացքում հանձնարարված է կատարել խմբագիր Անի Մկրտչյանին, իսկ ՀաՄաՏեղ ծրագրի ղեկավարի պարտականությունները` ծրագրի համակարգող Նադեժդա Հակոբյանին:

Հարգանքներով` Լեւոն Բարսեղյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930