Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառուկյանի մամլո քարտուղարն արձագանքեց Ծառուկյանի հրահանգով մեքենա այրելու լուրերին

Սեպտեմբեր 08,2016 18:20

«Գագիկ Ծառուկյանը կամ նրա շրջապատից որեւէ մեկը առնչություն չունի Արթուր Հարությունյանի սանիկի մեքենայի այրման հետ»,- այս մասին Aravot.am-ին ասաց Գագիկ Ծառուկյանի մամլո քարտուղար Իվետա Տոնոյանը:

Հիշեցնենք, որ 1in.am-ի հրապարակման համաձայն նախօրեին Գագիկ Ծառուկյանի հրահանգով այրվել է Աբովյանի քաղաքապետի նախկին թեկնածու Արթուր Հարությունյանի՝ Պալաչի սանիկի ավտոմեքենան:

«Այսօր հնարավորություն ունեցել եմ խոսել նաեւ այրված մեքենայի տիրոջ հետ, նա նույնպես այդ լուրը հերքել է»,- հավելեց Իվետա Տոնոյանը,- «Ինչ վերաբերում է որոշ լրատվամիջոցների հետեւողականորեն այդ թեման շահարկելու կամ Գագիկ Ծառուկյանի անունը այսպես պարբերաբար Արթուր Հարությունյանի անվան հետ կապելու փորձերին, ապա կարող եմ ասել, որ երեւի նրանք ինչ-որ անձնական շահեր են հետապնդում կամ փորձում այս ամենից ինչ-որ դիվիդենտներ հավաքել: Այդ հրապարակումը բացարձակ ապատեղեկատվություն է, որեւէ մասով իրականությանը չի համապատասխանում՝ ոչ մեքենան այրելու, ոչ էլ իբր թե Ծառուկյանի կողմից հնչեցված սպառնալիքների առումով»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930