Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաերթի ենթարկված երեխայի հորը մեղադրանք է առաջադրվել՝ վարորդին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար

Սեպտեմբեր 09,2016 13:11

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում Գ.Խանփերյանին մեղադրանք Է առաջադրվել՝ իր երեխային վրաերթի ենթարկելու մեջ մեղադրվող Վ.Սարգսյանին դանակահարելու համար։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ  2016 թ. սեպտեմբերի 5-ին Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում գտնվող էլեկտրաէներգիայի բախշիչ ենթակայանի մոտ, Գ.Խանփերյանը վիճաբանել է Վանիկ Սարգսյանի հետ` վերջինիս կողմից իր որդուն վրաերթի ենթարկելու հետևանքով անզգուշությամբ մահ պատճառելու հարցի շուրջ։ Վիճաբանության ընթացքում դանակով հարվածներ է հասցվել Վանիկ Սարգսյանին` պատճառելով ձախ այտի և պարանոցի ձախ կեսի կտրած-ծակած երկու վերք, կրծքավանդակի աջ և ձախ կեսի կտրած-ծակած, թափանցող 2 վերք, որի հետևանքով Վ. Սարգսյանը տեղափոխվել է «Հրազդանի ԲԿ» ՓԲԸ և ենթարկվել վիրահատության:

Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ եւ  ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Գ.Խանփերյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Նրա նկատմամբ  որպես խափանման միջոց է ընտրվել գրավը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930