Լրահոս
Օրվա լրահոսը

«Աստված տա հերթական անգամ ֆալս-ստարտ չլինի». Ալեքսանդր Արզումանյանը՝ նոր վարչապետի մասին

Սեպտեմբեր 09,2016 16:50

Այսօր մեր հարցին՝ Կարեն Կարապետյանին որպես ՌԴ-ից նշանակված կադր չե՞ք ընկալում՝ Ալեքսանդր Արզումանյանը պատասխանեց. «Այս երկիրը Ռուսաստանի կազմում այնքան է եղել, որ ում էլ նշանակես՝ կասեն՝ ՌԴ-ի կադրն է էլի՝ պապերով, բաներով: Քանի տարի է՝ ռուսական կայսրության մաս ենք»:

Հարցին՝ նոր վարչապետի նշանակումից գո՞հ եք՝ Ալեքսանդր Արզումանյանը պատասխանեց. «Որեւէ մեկը չի կարող իրեն գոհ կամ բավարարված զգալ, երբ երկրում այսպիսի իրավիճակ է: Պետք է ռադիկալ փոփոխություններ անել: Ով կանի՝ նրանից էլ գոհ կլինենք»:

Հարցին՝ հույս ունե՞ք, որ մեր երկրում ինչ-որ բան կփոխվի՝ նա պատասխանեց. «Հույսը վերջինն է մեռնում: Լավատես չլինեինք՝ այստեղ չէինք ապրի»:

Լրագրողների հարցին՝ կառավարության փոփոխությունը նոր սկիզբ համարո՞ւմ եք՝ Ալեքսանդր Արզումանյանը պատասխանեց. «Նոր սկիզբը պետք է անեինք 1992-ին ու չենք արել: Հիմա հերթական փոփոխությունն է, Աստված տա հերթական անգամ ֆալս-ստարտ չլինի: Բոլոր նորեկներն էլ միշտ ամպագոռգոռ հայտարարություններով են հանդես գալիս: Տեսնենք կառավարության կազմը, դեռեւս գիտենք միայն վարչապետի թեկնածուի մասին: Երբ կլինի կազմը, նոր կարող ենք մեր սպասելիքների մասին խոսել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930