Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ը անցնում է թղթով քվեարկության՝ կիբերհարձակումներից պաշտպանվելու նպատակով. «Ամերիկայի Ձայն» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 15,2016 10:54

ԱՄՆ-ում հեռու չեն նախագահական ընտրությունները, եւ քանի որ այս օրերին հաճախ են իրականացվում համակարգչային՝ կիբերհարձակումներ, անվտանգության հարցերով մասնագետներն այս ժամանակահատվածը պիտի օգտագործեն ընտրությունների ընթացքում նման հնարավորությունը կանխարգելելու միջոցներ գտնելու համար։

ԱՄՆ-ում վերջին ժամանակներս հաքերային հարձակումներ իրականացվեցին ընդդեմ Դեմոկրատական կուսակցության կոմիտեի։ Հաքերները մուտք գործեցին Իլինոյսի եւ Արիզոնայի գրանցումների համակարգեր։ Երկու այս գործողությունները, ըստ մասնագետների կասկածների, իրականացրել են ռուսները։ Եվ Սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովում սենատոր Մաքքեյնը հետեւյալ հարցն է բարձրացնում։

«Կա՞ հնարավորություն, որ ռուսները կարող են ազդել նոյեմբերյան ընտրությունների արդյունքների վրա»։

Կիբերհարձակումների հարցերով ԱՄՆ-ի հրամանատարության անձնակազմի ղեկավար ծովակալ Մայքըլ Ռոջերսի խոսքերով.

«Կա հնարավորություն, որ որոշակի բնագավառներում կարող է կիրառվել այդ ունակությունը»։

Ծովակալի խոսքերով, լայնատարած հարձակում իրականացնելը շատ դժվար կլինի, քանի որ երկրի 1Օ հազար տարածքներում քվեարկելու սարքերն ու ընթացակարգը լիովին տարբերվում են միմյանցից։

Ինչպես Լուիզիանա նահանգի պետքարտուղար Թոմ Շեդլերն է ասում, իրենց նահանգում քվեարկող սարքերը միացված չեն ինտերնետին, եւ որ քվեարկության արդյունքները պարունակող քարթերը ֆիզիկապես են տեղափոխվում կենտրոնական ընտրական հանձնաժողով, այլ՝ ոչ թե փոխանցվում ինտերնետով։

Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930