Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես էր Վարդեւան Գրիգորյանը 25-30 մարզիկների առանց տոմսերի ինքնաթիռով ճանապարհում Եվրոպա

Սեպտեմբեր 19,2016 11:08

 

Ինչպես անդրադարձել ենք , Գյումրու ՏԻՄ ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Վարդեւան Գրիգորյանն իր ամբողջ կյանքում բազում պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել։ Նա 14 տարի շարունակ ղեկավարել է Շիրակի մարզի մայր բուհը՝ Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը, իսկ մինչ այդ, հետերկրաշարժյան ծանր տարիներին՝ 1992-1996 թվականներին նրան է վստահվել ամենապատասխանտու ոլորտներից մեկը՝ Գյումրիի ֆիզիկական կուլտուրայի բաժինը։ Հիշեցնենք նաև, որ ԲՀԿ թեկնածուն երկու անգամ պատգամավոր է ընտրվել, մեկ անգամ Գերագույն Խորհրդի, մի անգամ էլ մեծամասնական ընտրակարգով Ազգային ժողովի։ Վարդեւան Գրիգորյանը հիշարժան դրվագներ է ներկայացնում սպորտ ոլորտը կառավարելու իր տարիներից։

Նրա պատմելով՝ Գյումրու ֆիզիկական կուլտուրայի բաժնի պետ նշանակվելուն պես, տեսել է, որ Գյումրու մարզադաշտը սարսափելի վիճակում է, առիթն օգտագործելով, որ Հրանտ Բագրատյանի կառավարությունն արտագնա նիստ է անցկացնում Գյումրիում, այնպես է արել, որ վարչապետը կառավարության նիստին մասնակցելուց առաջ այցելի մազադաշտ ու իր աչքով տեսնի, թե ինչ ողբերգական պայմաններում է մարզվում Եվրոպայի մրցանակակիր Արմեն Մարտիրոսյանը ։ «Կառավարությունն այն ժամանակ էլ Հրանտ Բագրատյանի  գլխավորությամբ տարբեր վայերերում, տարբեր մարզերում անցկացնում էր  արտագնա նիստեր։ Մի նիստ պլանավորված էր անցկացնել Գյումրիում , Գյումրիի Քաղսովետի նախագահը Ադամյան Լյովան էր, իմ լավ ընկերը, ես գործկոմի անդամ էի, խնդրեցի Ադամյանին, որ վարչապետի ու կառավարության գալու ժամանակ մենք անպայման ցույց տանք մարզադաշտը, որովհետև այն Գյումրիի սպորտային բնագավառի համար շատ կարևոր նշանակություն ուներ, առաջինը «Շիրակ» ֆուտբոլային թիմի համար, երկրորդ՝ մեր աթլետիկայի մասնագետների համար։ Երբ կառավարությունը եկավ Գյումրի, մենք խնդրեցինք տեսնել մարզադաշտը,  այն ցանցերով պատված էր, մոտեցանք ու այդ պահին մարզում էր անցկացնում Արմեն Մարտիրոսյանը՝ Եվրոպայի մրցանակակիր, եռացատկորդ։ Եվ ես մոտեցա պարոն Բագրատյանին ու ասում եմ՝ Եվրոպայի մրցանակակիր տղա է, տեսեք ինչ պայմաններում է պարապում։ Կառավարության պատվիրակության կազմում Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Ներսիսյանցն էր, Բագրատյանը միանգամից դիմեց Ներսիսյանցին, թե՝ կարո՞ղ եք Համաշխարհային բանկում հարցը բարձրացնեք, որոշակի վարկավորում ստանանք մարզադաշտը վերանորոգելու համար։ Ներսիսյանցն ասաց, թե՝ պարո՛ն վարչապետ, Համաշխարհային բանկը երբևիցե նման կառույցների չի ֆինանսավորել, չի վարկավորել, բայց ես կփորձեմ բարձրացնել հարցը։ Գերագույն խորհրդի նիստերից մեկի ժամանակ, այն ժամանակ Գերագույն Խոհուրդն անպայման հաստատում էր վարկերը, հաստատման ժամանակ Եղիազարյան ունեինք՝ էկոնոմիկայի նախարարն էր, ինքը ծնունդով Վանաձորից էր, ներկայացնում էր վարկերը, որ 200 հազար ամերիկյան դոլար Համաշխարհային բանկը վարկ է հատկացրել Գյումրիի և Վանաձորի մարզադաշտերի վերանորոգման համար։ Խնդրել եմ ձայն, հերքել եմ, որ Վանաձորը կա, վարկը միայն Գյումրիի համար է նախատեսված եղել, եւ 200 հազարը իհարկե Վանաձորին չտվեցին, հաստատվեց միայն Գյումրիի համար։ Հետագայում, երբ մոտեցա Համաշխարհային բանկի գործադիր տնօրենին՝ Մելքումյանին, իրենք արդեն պատվիրել էին նախագծերը, պատվիրված նախագծերով գումարը կազմել էր 375  հազար դոլար։ Այդ գումարը հատկացվեց ու մեր մարզադաշտը կարողացանք վերականգնել, Արարատ Գոմցյանն էր այն ժամանակ մարզպետը։ Փոխվեց մարզադաշտի գորգը, կառուցվեց վարչական շենք, հանդերձարաններ, սանհանգույցներ, մրցավարների հատուկ սենյակներ,սարքեցինք տրիբունայի մի մասը։ Աշխատանքներն ավարտելուց հետո լուսահոգի Չախալ Մանվել ունեինք մեր քաղաքում, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն էր, գնացինք Երևան Աբրահամյան Սուրենի մոտ, որը քաղաքապետն էր, հանրապետական մարզադաշտի  համար պատվիրել էին նստարաններ, խնդրեցինք, որ այդ նստարաններից երկու հազարը հատկացնեն մեր մազադաշատին։ Եվ այդ երկու հազար նստարանները, որոնք այսօր դրված են, մեզ հատկացրեցին», -հիշում է պարոն Գրիգորյանը։

Վարդեւան Գրիգորյանի կատարած աշխատանքներին վերաբերող պատմություններից մեկն էլ խաղերի մարզադպրոցի  համար հատակի փայտ ճարելու մասին է։ «Խաղերի մարզադպրոցում փայտ չկա, լուսահոգի Կոլի Միշան մտերիմ էր սահմանապահների հետ, իսկ սահմանապահներն ունեին տնակներ, որոնք էլ չէին օգտագործում, վճարել ենք, այդ տնակների փայտը բերեն, պատերը կային, բայց փայտ չկար խաղերի դպրոցի մարզադաշտի հատակը կառուցելու համար, կարողացանք այդ ճանապարհով հատակը կառուցել։ Իհարկե, կառավարությունը խիստ նկատողություն տվեց այդ ժամանակ քաղսովետի նախագահի տեղակալին, քանի որ  ինչ-որ տեղ անօրինական ճանապարհով մենք կարողացել ենք այդ փայտը ձեռք բերել ու այդ մարզադահլիճը սարքել», -հիշում է Վարդևան Գրիգորյանը։

Նրա բազում հիշողություններից մեկն էլ կապված է ծանրամարտի հավաքական թիմի՝ Ատլանտայի օլիպիական խաղերին նախապատրաստվելու հետ։ «Գիշերը ժամը մեկին ինձ զանգել, ասել են, որ Միլտոսյան Իսրայելի երեխայի վրա տաք ջուր է լցվել ու այրվել է, վտանգավոր աստիճանի է։ Ասել եմ, իրեն տեղյակ մի պահեք, քանի որ իրենք Ծաղկաձորում ուսումնամարզական հավաքի էին ու հեռախոսազանգից անմիջապես հետո գնացել եմ Երևան, կարողացել եմ համապատասխան դեղորայք գտնել ու մինչև առավոտյան հինգը այն հասցրել եմ։ Միլիոսյան Իսրայելը տեղյակ էլ չի եղել, մարզումային պրոցեսն ավարտելուց հետո նոր միայն տեղյակ ենք պահել, որ իր երեխայի հետ նման դեպք է տեղի ունեցել»։

vardevan-grigoryanՎարդեւան Գիրգորյանի պատմելով, 1994 թվականին իրեն է վստահվել  հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի մասնակցության ղեկավարումն ու համակարգումը։ Ըստ նրա՝ շատ ծանր  պայմաններ էին, հավաքը կազմակերպում էին Գյումրիում, ու  ինքը առավոտից իրիկուն գյուղերն էր շրջագայում սննադամթերք ձեռք բերելու համար, որպեսզի մարզիկները կարողանային սնվել ու պարապել։ «Բայց գիտեք արդյունքն ինչ եղավ, մենք գնացինք Շվեդիա, Մանուկյան Աղասին դարձավ աշխարհի չեմպիոն, Չամիչը՝ Արմեն Նազարյանը, նրան միշտ մականունով ենք հիշում, որ կրկնակի օլիմպիական չեմպիոն է, դարձավ աշխարհի երկրորդ մրցանակակիր, ունեինք Բալոյան Վարդան, որը դարձավ աշխարհի հինգերորոդ մրցանակակիր։ Շվեդիայի թագավորական պալատում, որտեղ Գորբաչովը Նոբելյան մրցանակ էր ստացել, թագավորի կողմից Մանուկյան Աղասին ստացավ աշխարհի լավագույն ըմբիշի կոչումը, և Շվեդիայի թագավորը Աղասիին նվիրեց մեկ ու կես կիլոգրամանոց մաքուր արծաթից ըմբիշների բյուստ։ Գիտեք այդ տարիներին, երբ Գյումրին ունեցավ Եվրոպայի առաջին չեմպիոն, լուսահոգի Խաչիկ Քյափանակցյանն էր, ընդամենը մեկ ամիս հետո ունեցավ աշխարհի չեմպիոն բռնցաքամարտից, Աղասի Մանուկյանը։ Այդ ծանր տարիներին, երբ օրվա մեջ ընդամենը 4-6 ժամ հոսանք կարող է ունենային, ու կանանց համար գիշերը դարձել էր ցերեկ, ցերեկը գիշեր, գիշերն էին ճաշ պատրաստում, լվացք անում, մենք այդ պայմաններում Ստամբուլում ունեցանք աշխարհի ռեկորդակիր՝ Չախոյան Սերգեյ, աշխարհի երկրորդ մրցանակակիր Գրիգորյան Արման ունեինք, նույն Ղազարյան Մեխակն ու Արմեն Գեւորգյանը Ստամբուլում դարձան Եվրոպայի մրցանակակիրներ բռնցքամարտից, Մկրտչյաններ երկու եղբայրներ ունեինք նույն  Ստամբուլում հունահռոմեական ըմբշամարտից դարձան աշխարհի պատանիների հաղթողներ։ Երբ հիշում եմ այդ տարիներն ու կատարված աշխատանքը, ուղղակի զարմանում եմ, որ այդ պայմաններում մենք կարողացանք չեմպիոններ տալ։ Իհարկե, փառք մարզիչներին ու բնագավառի աշխատողներին, կածում եմ, որ սպորտի ոլորտում այսօրվա մեր հաղթանակները պայմանավորված են այդ տարիների գործունեությամբ, այդ տարիների գործունեության պտուղները քաղում ենք  այսօր»,- ասում է Վարդևան Գրիգորյանը։

Նա հիշում է նաև, որ այդ տարիներին, երբ չկար գումար մարզիկներին մրցումների ճանապարհելու, Մոսկվայի ինքնաթիռի հրամանատար՝ լուսահոգի Կոշտոյանի միջոցով, որն իր դասընկերն էր, 25-30 մարզիկի՝ առանց տոմսերի,  նստեցնում էին ինքնաթիռ, հասցնում էին Մոսկվա, որտեղից ավելի քիչ գումար ծախսելով՝ գնում էին Եվրոպայի տարբեր երկրներ։ Հետո գալիս էին Մոսկվա, հրամանատար Կոշտոյանը նույն ձևով տեղափոխում էր նրանց Գյումրի։ Վարդևան Գրիգոյանն ասում է , որ վաստակած թոշակի անցնելուն պես իր այս թանկ հիշողությունները գրի կառնի ու կտպագրի։

Ի դեպ, թեկնածուն ասում է, որ քաղաքապետի պաշտոնն իրեն առաջարկվել է դեռևս 1992 թվականին, սակայն ինքը կատեգորիկ ձևով մերժել է, քանի որ պատրաստ չի եղել,  այդ ժամանակ խորհուրդն է ընտրել քաղսովետի նախագահ, իսկ այժմ տարբեր ոլորտներում իր կառավարման հմուտ փորձը  լիարժեք թույլ է տալիս  որպես քաղաքապետ ղեկավարել Գյումրին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930