Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հակասության մեջ չի մտնում Անկախության հռչակագրի հետ»․ Լևոն Չուկակլյան

Հոկտեմբեր 05,2026 15:16 Share
Աջակցեք aravot.am-ին

«Բոլորս էլ գիտենք, երբ իշխանությունը լինում է շատ և մեկ անձի ձեռքում կենտրոնացած, մենք բախվում ենք մեր պետությանը սպառնացող տարատեսակ վտանգների հետ, և որպեսզի մեր պետությունում այլևս չծնվեն Նիկոլ Փաշինյանի պես մարդիկ, որոնք ժողովրդավարական առկա հիմքերը կարող են վերցնել ու տանել խորը ավտորիտարիզմի և ձևավորել որևէ տեսակի միահեծան իշխանություն, ունենք համակարգային փոփոխությունների հստակ առաջարկներ։ Այստեղից է գալիս, որ ասում ենք՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումն առաջին քայլն է, երկրորդը համակարգային այն փոփոխություններն են, որոնք պետք է իրականացվեն և սահմանափակեն նման իշխանության գոյությունը»,- «Սկզբունք» շարժման ստեղծմանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Միասնության թևեր» կուսակցության անդամ Լևոն Չուկակլյանը։

Նա ներկայացրեց, թե որն է լինելու ժամանակավոր կառավարության մանդատը, որն իրենք ձևավորելու են․ «Ժամանակավոր կառավարության մանդատը ներքին համախմբումն ու երկիրը ընտրություններին նախապատրաստելն է։ 360 օրվա ընթացքում այն կկատարի նախկինում ստորագրված բոլոր միջազգային պայմանագրերը, սակայն արտաքին քաղաքականության մեջ կտրուկ շրջադարձեր չեն լինելու։ Ժամանակավոր կառավարությունը հանդես է գալիս խաղաղության օգտին։ Սահմանում է հետևյալ սկզբունքը, որ ՀՀ տարածքը երկրի՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններն են։ Ժամանակավոր կառավարությունը չի ստանալու մանդատ որոշելու մեր՝ ԵԱՏՄ-ից դուրս գալը կամ ԵՄ-ին անդամակցելու հարցը։ ՀԱՊԿ-ը ևս կմնա սառեցված, ինչպես որ կա։ Անկախության հռչակագիրը կմնա ՀՀ Սահմանադրության մեջ, հստակ կնշվի, որ բոլոր միջազգային պայմանագրերը գերակայություն ունեն Սահմանադրության նկատմամբ, և դրա համար Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հակասության մեջ չի մտնում Անկախության հռչակագրի հետ»։

A a press conference dedicated to the establishment of the Skzbunk (Principle) movement, which brings together various opposition forces took place at the Grand Hotel Yerevan, Armenia

Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես կվարվի ժամանակավոր կառավարությունը, եթե ՌԴ-ն պնդի ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցով և ԵՄ-ին անդամակցելու հարցով ՀՀ-ն հանրաքվե անցկացնի, Լևոն Չուկակլյանը պատասխանեց․ «Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությունն է կամ դրա բացակայությունը, որ հանգեցրել է այսպիսի իրավիճակի, երբ գրեթե բոլոր արտաքին դերակատարները մեր առաջ որևէ քայլ իրագործելու պահանջ են դնում։ Նիկոլ Փաշինյանը միայն սեփական իշխանության պահպանման համար է ստորագրում տարբեր պարտավորություններ, որոնք հակասում են ՀՀ կենսական շահերին։ Նրա հեռացումն ինքնին փակելու է այդ հարցերը, քանի որ ժամանակավոր կառավարությունը խնդիր չունի ՀՀ շահերը զոհաբերել՝ դրանով իսկ սեփական աթոռը պահպանելու համար։ Չի նախատեսվում ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց և չի նախատեսում նաև այլ միություններին միանալու գործընթաց»։

Լևոն Չուկակլյան

Լևոն Չուկակլյանն ասաց, որ իրենք կողմ են սահմանազատման և սահմանագծման գործընթացի շարունակությանը

«Սկզբունք» շարժման ստեղծմանը նվիրված մամուլի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031