Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Երկրի նկարագրի» շնորհանդեսը՝ նոյեմբերին  

Սեպտեմբեր 19,2016 11:54

ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Արմեն Ղուլարյանը մասնակցել է Շվեյցարիայի Ժնև քաղաքում 2016 թվականի սեպտեմբերի 13-ից 16-ը կայացած՝ ՄԱԿ-ի Եվրոպական Տնտեսական Հանձնաժողովի (ՄԱԿ ԵՏՀ) բնակարանային և հողերի կառավարման Կոմիտեի 77-րդ նստաշրջանի աշխատանքներին, որտեղ քննարկվել են բնակարանային տնտեսության կայուն զարգացման ՄԱԿ-ի Ժնևյան Խարտիայի, 2014-2020թթ. ՄԱԿ ԵՏՀ տարածաշրջանի կայուն բնակարանային տնտեսության և հողերի կառավարման ոլորտի ռազմավարության, Կոմիտեի 2014-2015թթ. աշխատանքային ծրագրերի, ինչպես նաև ՄԱԿ ԵՏՀ տարածաշրջանում բնակարանային տնտեսության, քաղաքների զարգացման և հողերի կառավարման ազգային քաղաքականության իրականացման ընթացքի վերաբերյալ հարցեր:

Նստաշրջանի ընթացքում ներկայացվել է նաև ՄԱԿ ԵՏՀ-ի և ՄԱԿ-Հաբիթաթի հետ համագործակցության և աջակցության շրջանակներում ՀՀ քաղաքաշինության նախարարության համակարգմամբ 2015-2016թթ. մշակված` Հայաստանի «Երկրի նկարագիրը»:

armen-khularyan

ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Արմեն Ղուլարյանի կողմից ներկայացվել են «Երկրի նկարագրի» մշակման ուղղությամբ կատարված աշխատանքները, ինչպես նաև՝ բնակարանային տնտեսության, տարածական պլանավորման, աղետների ռիսկերի նվազեցման, հողերի կառավարման և շենքերում էներգաարդյունավետության բարձրացման ու էներգախնայողության ոլորտների  քաղաքականության և զարգացման վերաբերյալ արված առաջարկությունները: Կարևորվել է հատկապես նկարագրում ներկայացված առաջարկությունների իրագործմանն ուղղված գործողությունների ծրագրի մշակումը և իրականացումը:

Կոմիտեի կողմից նախատեսվում է «Երկրի նկարագրի» շնորհանդեսը կազմակերպել առաջիկա նոյեմբերին՝ Երևանում:

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930