Լրահոս
Օրվա լրահոսը

«Արայիկ Խանդոյանը երբևէ որևէ աթոռի համար չի պայքարել». Արայիկ Խանդոյանի հայտարարությունը

Սեպտեմբեր 19,2016 12:58 Share

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի համայնքապետի թեկնածու, «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը (Միայնակ Գայլ) քրեակատարողական հիմնարկից իր փաստաբան Արայիկ Պապիկյանի միջոցով հայտարարություն է տարածել:

Հայտարարությունում ասվում է. «Արայիկ Խանդոյանը երբևէ որևէ աթոռի համար չի պայքարել։ Արայիկ Խանդոյանին տված վստահության քվեն չի փոխանցվելու կամ ժառանգվելու։ Այդ քվեն պետք է բացառապես ծառայի ժողովրդին։ Ընտրություններում հաղթելը մեկ նպատակ է հետապնդում՝ հաստատել ժողովրդի անվերապահ հաղթանակը։ Ցանկացած միջամտություն՝ ճնշում, ընտրակաշառք և այլն, որակվելու է որպես բռնություն ժողովրդի Հաղթանակի և ազատ կամարտահայտության դեմ։ Որոշումը ժողովրդինն է։ Մենք ընտրում ենք ազատությունը։ Ոչ ստրկությունը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել