Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ Պետքարտուղար. «Վերջին քառորդ դարում Հայաստանը մեծ առաջընթաց է ունեցել»

Սեպտեմբեր 19,2016 20:45

Պետքարտուղար Քերիի հայտարարությունը Հայաստանի Անկախության օրվա առթիվ

Նախագահ Օբամայի ու Միացյալ Նահանգների ժողովրդի անունից շնորհավորանքներս եմ հղում հայ ժողովրդին անկախության 25-ամյակի առթիվ, որը կնշվի սեպտեմբերի 21-ին:

Միացյալ Նահանգները խորապես արժևորում է Հայաստանի և Ձեր բոլորի հետ իր ջերմ բարեկամությունը: Վերջին քառորդ դարում Հայաստանը մեծ առաջընթաց է ունեցել, և իմ երկրի կառավարությունը պատրաստ է շարունակել սերտորեն աշխատել Ձեզ հետ՝ աջակցելու բարեկեցության, ամուր ժողովրդավարական հաստատությունների, իրավունքի գերակայության ու տարածաշրջանային խաղաղության կայացման ընդհանուր նպատակներին:

Մենք գնահատում ենք Հայաստանի հետևողական օժանդակությունը միջազգային խաղաղապահ գործողությունների արդյունավետության ապահովման գործում ու սիրիացի փախստականների ճգնաժամին արձագանքելու հարցում ունեցած առաջատար դերակատարումը: Մենք նաև երախտապարտ ենք Միացյալ Նահանգներում կենսունակ ու մեծ ձեռքբերումների հասած ամերիկահայ համայնքի ներկայության համար:

Այս գեղեցիկ տոնի առթիվ լավագույն մաղթանքներս եմ հղում հայ ժողովրդին, ցանկանում  խաղաղություն ու բարօրություն առաջիկա տարում:

ԱՄՆ պետքարտուղարություն

Մամուլի խոսնակի գրասենյակ

19 սեպտեմբերի, 2016թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930