Լրահոս
Օրվա լրահոսը

Կուրսանտի սպանության մեջ մեղադրվողի ինքնազգացողությունը վատացավ

Սեպտեմբեր 19,2016 21:03

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործի քննության ժամանակ ամբաստանյալ Մովսես Ազարյանի ինքնազգացողությունը վատացավ:

Դատարանը շտապօգնություն հրավիրեց:

Ազարյանի պաշտպան՝ փաստաբան Անահիտ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ իր պաշտպանյալ Ազարյանը սրտխառնոց ունի եւ գունատ է։ Ազարյանի ճնշումը եղել է 130/80: Շտապ օգնության աշխատակիցները ցուցաբերել են անհրաժեշտ օգնությունը:

Դատական նիստը ընդմիջվեց ամբաստանյալի ինքնազգացողության վատացման պատճառով, որոշ ժամանակ անց, նա հայտնեց, որ արդեն լավ է զգում ու կարող է մասնակցել դատաքննությանը:

Հիշեցնենք, որ 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմանում զորամասի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի 1-ին կուրսի ուսանող Հայկազ Բարսեղյանի դին՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում:
Կուրսանտին դաժանաբար սպանելու, այնուհետեւ կախելու մեջ մեղադրվում են  կուրսանտներ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը,Վաչե Սահակյանը և Մովսես Ազարյանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՔՕ առանձին դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանություն կատարելու համար:

Հիշեցնենք, որ այսօր դատարանում հարցաքննվեց գործով երրորդ վկան:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930