Լրահոս
Օրվա լրահոսը

«Փորձում եմ մոռանալ». Սպանված Հայկազ Բարսեղյանի համակուրսեցին ցուցմունք տվեց

Սեպտեմբեր 19,2016 20:12

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով հարցաքննեց երրորդ տուժողին՝ Արտուշ Սիմոնյանին: Նա տուժել է ամբաստանյալ Վարազդատ Սաֆարյանի հետ ունեցած  վիճաբանության ու ծեծի արդյունքում:

Արտուշ Սիմոնյանն ասաց՝ չի կարող հիշել դեպքի մանրամասները, նրա հիշելով եղածն էլ ընդամենը քաշքշուկ էր, որը սկսվել էր  լսարանում  դասի ժամանակ, երբ ինքը շշուկով համակուրսեցուց ինչ-որ բան է հարցրել, Սաֆարյանը դիտողություն է  արել, հետո վիճել են: Վնասվածքի՝ շրթունքի պատռվելու հանգամանքներն էլ տուժողը չմտաբերեց, ասաց՝ ձմեռ էր, ճաքել ու արնահոսել է:

Անդրադառնալով Հայկազ Բարսեղյանի սպանությանը՝ տուժողը պատմեց, որ համակուրսեցիներից է իմացել, որ Հայկազին պտտաձողից կախված են գտել, պատճառների մասին էլ չի էլ փորձել ճշտել: Ըստ նրա` «փորձում է դեպքը մոռանալ»:

Տուժողը պատմեց նաեւ, որ դեպքի վերակարգում է եղել օրապահ երկրորդ հարկում, բայց միջանցքում շարժ չի նկատել:

Հիշեցնենք, որ 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմանում զորամասի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի 1-ին կուրսի ուսանող Հայկազ Բարսեղյանի դին՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում:

Կուրսանտին դաժանաբար սպանելու, այնուհետեւ կախելու մեջ մեղադրվում են  կուրսանտներ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը,Վաչե Սահակյանը և Մովսես Ազարյանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՔՕ առանձին դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանություն կատարելու համար:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930