Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառում Լեհաստանում

Սեպտեմբեր 22,2016 19:03

Սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության 25-ամյակի առթիվ Վարշավայում տեղի ունեցավ տոնական համերգ և ընդունելություն, որը կազմակերպվել էր Լեհաստանում ՀՀ դեսպանության կողմից:

Միջոցառմանը մասնակցում էին Լեհաստանի Սեյմի պատգամավորներ, սենատորներ, կառավարության, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, Լեհաստանում հավատարմագրված դեսպաններ և դիվանագիտական կորպուսի անդամներ, անվանի հասարակական-քաղաքական, մշակութային գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

«Լեհաստանի ապագան ներկայացնում է Հայաստանի պատմությունը» խորագիրը կրող միջոցառման ընթացքում Լեհաստանի Կալիշ քաղաքի երաժշտական դպրոցի սաները հանդես եկան Կոմիտասի, Ալեքսանդր Հարությունյանի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի և այլ աշխարհահռչակ հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումներով:

Երեկոյի ընթացքում ունեցած իր ելույթում Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը ներկայացրել է միջոցառման խորհուրդը, անդրադարձել հայ և լեհ ժողովուրդների՝ դարերի խորքից եկող բարեկամությանը, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներին:

Միաժամանակ հանդիսասրահում կազմակերպվել էր Բիեժուն քաղաքի լեհ երեխաների՝ Հայաստանին նվիրված նկարչական մրցույթում հաղթող ճանաչված գեղանկարչական աշխատանքների ցուցադրություն:

Միջոցառմանը Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը «Լյուդվիգ վան Բեթհովեն» ասոցիացիայի նախագահ Էլիժբետա Պենդերեցկային հանձնեց ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալը՝ Բեթհովենի անվան Զատկի փառատոնի 20-ամյակի կապակցությամբ:

ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930