Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորի ՔՀԿ-ները դիմել են ավագանու թիվ 1 թեկնածուներին

Սեպտեմբեր 27,2016 15:38

Վանաձորում գործող քաղաքացիական հասարակության մի խումբ գործուն կազմակերպություններ Վանաձորի ավագանու ընտրությունների նախաշեմին դիմել են համայնքի ավագանու ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունների ընտրական ցուցակի թիվ 1 թեկնածուներին:

ՔՀԿ-ները ավագանու թեկնածուների առջև բարձրացրել են քաղաքի բնակչության առջև ծառացած հետևյալ հիմնախնդիրները, խնդրելով պատասխանել, թե ավագանու անդամ և այնուհետև՝ Վանաձորի քաղաքապետ ընտրվելու դեպքում ինչպիսի՞ քայլեր կձեռնարկեն.

Քաղաքի կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ, և մասնավորապես, կարո՞ղ են արդյոք.

-կրճատել քաղաքապետարանի ուռճացած աշխատակազմը և քանի՞ տոկոսով,

-Վանաձորի բնակիչների շահը վեր դասել իրենց կուսակցության և իրենց անձի, ընտանիքի, հարազատների, ընկերների ու մտերիմների շահերից,

-բացառել համայնքի ունեցվածքը, գույքը անձնական կամ կուսակցական նպատակներով օգտագործելուց անձամբ իրենց և իրենց ենթակա պաշտոնյաների կողմից։

-Գործազրկության մակարդակի նվազեցման և նոր աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ։

-Աղքատության մակարդակը կրճատելու ուղղությամբ։

-Վանաձորից արտագաղթած բնակչության վերադարձը խրախուսելու համար։

-Քաղաքի կանաչ տարածքները վերականգնելու, քաղաքամերձ հանքերի շահագործումը դադարեցնելու և բնապահպանությանը սպառնացող վտանգները կանխելու ուղղությամբ։

-Քաղաքի ճարտարապետական դիմագիծը խաթարող կառույցները ապամոնտաժելու, բնակֆոնդի և հասարակական կառույցների սեյսմակայունությունը ամրապնդելու և Շիրակացու փողոցի կիսակառույց էստակադան վերականգնելու ուղղությամբ։

-Երիտասարդ ընտանիքներին խրախուսելու և ծնելիությունը խթանելու արդյունավետ ծրագրեր ներդնելու ուղղությամբ։

-ՔՀԿ-երի հետ համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ։

Դիմումը ավագանու թեկնածուներին հանձնվել է 2016թ. սեպտեմբերի 25-ին։

Դիմումի տակ ստորագրած և քննարկումներին մասնակցած ՔՀԿ-ները խնդրել են ավագանու թեկնածուներին նշված հիմնախնդիրների վերաբերյալ դիրքորոշումները մինչև 2016թ.սեպտեմբերի 28-ը ներկայացնել նախաձեռնող ՔՀԿ-ներին՝

Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն (ՀՍԻԿ) ՀԿ -ին (Շիրակացու 1-ին նրբ. թիվ 2, հեռ.2-29-67, 091 200 965, էլ. hասցե՝[email protected]), կամ

Օրհուս կենտրոն (Գր. Լուսավորիչի փող. թիվ 47, թիվ 6-րդ դպրոց, 2-րդ հարկ, հեռ. 077 723 388, էլ. hասցե՝ [email protected]

ՀՍԻԿ ՀԿ

ՕՐՀՈՒՍ ԿԵՆՏՐՈՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930