Լրահոս
Օրվա լրահոսը

Ռումինիայից ապտակ ուտելուց հետո բոլորովին այլ խաղ տեսանք մեր տղաների մասնակցությամբ. «Չորրորդ իշխանություն»

Հոկտեմբեր 13,2016 12:57

Լեհաստան-Հայաստան խաղի վալիդոլային վերջաբանը կարծես Քվենտին Տարանտինոյի մշակած սցենարով լիներ։ Բոլորը սպասում էին, գուշակում, թե քանի զրո հաշվով կպարտվի մեր հավաքականը։ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի պահանջով տեքստերը պատրաստված, «Սուքիասյանը տրեներ չէ» կարգի ստատուսներով զինված, ու հանկարծ մեր հավաքականը 10 հոգով քիչ մնաց հաղթեր լեհերին։

Դա անհավանական էր։ Լրիվ այլ թիմ էր։ Ռումինիայից ապտակ ուտելուց հետո բոլորովին այլ խաղ տեսանք մեր տղաների մասնակցությամբ։ Խաղ, որտեղ վայրկյաններն էինք հաշվում, որպեսզի հաճելի սենսացիան վայելենք։ Բայց ընդամենը կես րոպեում Արազ Օզբիլիզը հերոսի փոխարեն հակահերոս դարձավ։ Խփում էր՝ հաղթում էինք, չխփեց, պարտվեցինք։

Բայց սա արդեն ֆուտբոլ էր, սրա համար ամաչելու տեղ չունենք։ Խաղ տեսանք, գրագետ պաշտպանություն, Դավիթ Մանոյան տեսանք, որը գերազանց իրեն դրսևորեց, համարձակ գործում էր, փոխանցումները ժամանակին կատարում էր։

Երեկ համացանցում շատերը ուրախ էին, որ մեր հավաքականը պարտվել է։ Իրենց տրամաբանությամբ, հակառակ դեպքում Ռուբեն Հայրապետյանն ու Վարուժան Սուքիասյանր 2 տարի այս խաղը որպես իրենց գրագետ եւ ճիշտ քաղաքականության արգասիք կհամարեին, հետներն այլեւս խոսել չէր լինի։ Իսկ այսպես նրանց հրաժարականի պահանջը շարունակում է օրակարգում մնալ, մի բան էլ քննադատությունը կշատանա։

Սա, իհարկե, շատ սխալ մոտեցում է։ Նույնիսկ եթե մեր հավաքականը հաղթեր Լեհաստանին, դրանից հայկական ֆուտբոլում առկա խնդիրները չէին լուծվելու, հավաքականի շուրջ անառողջ մթնոլորտը չէր վերանալու, երկրպագուների կողմից փոփոխությունների պահանջները շարունակելու էին մնալ։ Բայց սա մեր հավաքականն է։ Ունենք, չունենք, մեր ազգային հավաքականը միայն այս թիմն է, որին, անկախ ամեն ինչից, պետք է սիրել, երկրպագել, լավ արդյունքներ ակնկալել։

Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31