Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանների վրա բենզասղոցով հարձակվածը նախկինում դատվել է սպանության եւ սպանության փորձի համար

Հոկտեմբեր 18,2016 18:02

Դիլիջան քաղաքում ոստիկանների վրա բեզնասղոցով հարձակված տղամարդու նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով («Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ»): Սույն հոդվածով բնութագրվող գործողության համար որպես պատիժ նախատեսվում է 5-10 տարի ազատազրկում: Տղամարդը դատարանի որոշմամբ գտնվում է կալանքի տակ: Քրեական գործի քննությունը կատարում է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի բաժինը:

Հոկտեմբերի 12-ին ոստիկանության Դիլիջանի բաժնի աշխատողները ահազանգով մեկնել են քաղաքի Մյասնիկյան փողոց: Հարսը ոստիկաններին ահազանգել է, որ իր ամուսինը վիճաբանում է սկեսուրի հետ: Այդ տուն մեկնած օպերատիվ խմբի 3 ոստիկանները փորձել են կարգի հրավիրել հարազատ մոր հետ վիճաբանողին, սակայն ալկոհոլի ազդեցության տակ գտնվող, 1974թ. ծնված տղամարդն իրեն ագրեսիվ է պահել:

Ոստիկանության Դիլիջանի բաժնից տեղեկացանք, որ տղամարդը բենզասղոցով հարձակվել է ոստիկաններից մեկի վրա, վերջինս հազիվ հասցրել է ոտքերը փախցնել գործող բենզասղոցից: Այնուհետեւ 42-ամյա դիլիջանցին բենզասղոցով հարձակվել է մեկ այլ ոստիկանի վրա: Վերջինս սեղմվել է սենյակի անկյունում, այլեւս նահանջելու տեղ չունենալով, բազմաթիվ նախազգուշացումներից հետո օդ է կրակել: Ոստիկանները կարողացել են բերման ենթարկել տղամարդուն: Նա դատվել է 1994թ. Դիլիջանում տեղակայված զորամասում կատարած սպանության եւ 2001թ. կատարած սպանության փորձի համար: Նա Դիլիջան քաղաքի մշակույթի տանը տնտեսվար էր աշխատում: Տղամարդը որպես հոգեկան հիվանդ հաշվառված չէ:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. henri says:

    Եթէ ժողովուրդի տնտեսական վիճակը չբարելաւուի արագօրէն նման դէպքերը կրնան բնական երեւոյթ դառնալ:հարկ չկայ հոգեբոյժ ըլլալ հասկնալու համար որ յուսահատական երելոյթներու առջեւ կը գտնուինք :

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31