Լրահոս
Օրվա լրահոսը

Իջեւանի քաղաքային մարզադպրոցը նորոգվել է

Հոկտեմբեր 20,2016 22:05

Մարզադպրոց է հաճախում 290 երեխա

Իջեւանի քաղաքային մարզադպրոցի տնօրեն Գառնիկ Շահնազարյանն ասաց,որ մարզական այդ կրթօջախի նորոգումը կատարվել է համայնքապետարանի միջոցներով: Աշխատանքները սկսվել են 2016թ. օգոստոսին: Փոխվել են  հանդերձարանների, զուգարանների եւ բաղնիքի դռները,տեղադրվել է ընդհանուր թվով 5 դուռ: Նախկինում  մարզադպրոցի բաղնիքը չէր աշխատում, գազով սնուցվող համակարգ է տեղադրվել, այժմ պատանի մարզիկները պարապմունքներից հետո լոգանք են ընդունում: Մարզադահլիճի, մարզադպրոցի միջանցքների, երկրորդ հարկի պատերը կոսմետիկ նորոգվել եւ ներկվել են:

Գ. Շահնազարյանը հայտնեց, որ մարզադահլիճում կայանում են հանրապետական եւ միջազգային մրցումներ, դահլիճը  12 տարի չէր նորոգվել, դրա անհրաժեշտությունը զգացվում էր:

Նա ասաց, որ նորոգված մարզադպրոցը կոգեւորի, նոր հաջողությունների կմղի  պատանի մարզիկներին: Մարզադպրոցում գործում է  6 մարզաձեւի՝ ազատ ոճի ըմբշամարտի, սամբոյի, բազկամարտի, փետրագնդակի, բռնցքամարտի, վոյելբոլի ընդհանուր թվով 23 խումբ՝ 290 սանով: Կան մարզական նվաճումներ, մարզադպրոցի սան, ազատ ոճի ըմբշամարտիկ Վահե Մատինյանը 2014թ. Եվրոպայի պատանիների առաջնությունում դարձել է փոխչեմպիոն:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31