Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի խումբը նոր ֆրանսիացի համանախագահ ունի. Արցախպրես

Հոկտեմբեր 21,2016 11:55 Share

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հոկտեմբերի 20-ին ստորագրել է հրամանագիր ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ նշանակելու վերաբերյալ:

Այս մասին տեղեկությունը տեղադրված է Ֆրանսիայի կառավարության կայքում:

Նախագահի հրամանագրով Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ է նշանակվել Ստեֆան Վիսկոնտին:

Ներկայիս ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիոն այս պաշտոնում նշանակվել էր 2014 թվականին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել