Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հրայր Թովմասյանը դեմ չէ, որ ՍԴ անդամ դառնա (Տեսանյութ)

Նոյեմբեր 01,2016 12:41

Նոր սահմանադրությամբ 2017թվականին խորհրդարանում նախատեսված է նվազագույնը 105 պատգամավոր, առավելագույնը՝ 121 պատգամավոր: Այդ պատճառով հնարավոր չէ հստակ գումար հատկացնել՝ պատգամավորների եկող տարվա աշխատավարձերի համար: Այս մասին խորհրդարանում ընթացող 2017 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը:

Հիշեցնենք, խորհրդարանական ընտրությունները կայանալու են գարնանը: Դրանից հետո միայն հստակ կլինի պատգամավորների թիվը:

Այդ պատճառով այսպիսի լուծում է գտնվել. խորհրդարանի բյուջեն 2017-ի հունվարից մինչեւ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, երբ աշխատելու են ընտրված 131 պատգամավորները, կլինի այլ: Իսկ խորհրդարանական ընտրություններից հետո կազմավորվելիք խորհրդարանի համար`այլ: Այս պահին, խորհրդարանի եկող տարվա բյուջեում ներառվել է պատգամավորների նվազագույն թիվը: Եթե խորհրդարանական ընտրություններից հետո պատգամավորների թիվը գերազանցի սահմանված նվազագույնից, ապա ԱԺ աշխատակազմը կառավարությունից լրացուցիչ գումար կխնդրի:

Հրայր Թովմասյանը նկատեց նաեւ, որ ԱԺ կանոնակարգ օրենքի նախագծով նախատեսված է ֆինանսական անկախության տրամադրում խորհրդարանին, որպեսզի հատկացված միջոցները ներսում ենթարկվեն վերաբաշխումների:

Ավելի ուշ, լրագրողների հետ զրույցում ԱԺ աշխատակազմի ղեկավարն ասաց, որ իր հետագա ծրագրերի հետ կապված հստակություն դեռ չկա: Լրագրողները հետաքրքրվելի էին`համապատասխանո՞ւմ են իրականությանն այն խոսակցությունները, որ Հրայր Թովմասյանը ՍԴ անդամ կարող է դառնալ: «Միշտ ես եմ որոշում»,- ասաց Հրայր Թովմասյանը`պատասխանելով հարցին`արդյոք այդ անհստակությունը պայմանավորված է այլոց որոշումներով:

Այնուհանդերձ՝ ՍԴ անդամ նշանակվելու մասին նա ասաց. «Ցանկացած դաշտում, եթե կա ինչ-որ մեկը, որը կարող է այդ աշխատանքն ավելի արդյունավետ ու լավ անել, քան ես, ապա ես պատրաստ եմ ցանկացած տեղը, որն ինձ կառաջարկվի, զիջել կամ ինքս առաջարկել հենց այդ մարդուն»:

Ինչեւէ, Հրայր Թովմասյանը հավելեց, որ առայժմ հստակ չի կարող ասել` 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ինքը կմնա պետական ապարատում, թե՞ ոչ:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930