Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարկերը քիչ վճարելու ձեւերը գտնում են». Դանիել Իոաննիսյանը՝ խոշոր հարկատուների մասին

Նոյեմբեր 01,2016 20:40

Այս տարվա երրորդ եռամսյակի խոշորագույն հարկատուն շարունակում է մնալ «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը՝ 29 մլրդ 830 մլն  848 հազար դրամ հարկով։ ՊԵԿ-ի տվյալներով, ցանկի երկրորդ տեղում«Գրանդ Տոբակո» ձեռնարկությունն է՝ ավելի քան 16 մլրդ 545 մլն 34 հազար 200 դրամ վճարած հարկով, երրորդ տեղում՝ «Որոտան ՀԷԿ»-ն է այս տարվա 9 ամիսներին վճարած ավելի քան 15.5 մլրդ դրամ հարկով: Հետաքրքրական է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցերը» խոշոր հարկատուների ցանկի 4-րդ հորիզոնականում է՝ 14 մլրդ 50 մլն դրամի չափով վճարած հարկերով։

«Այս թվերը խոսում են այն մասին, որ թեեւ ամբողջ էներգետիկ համակարգը թալանում է Հայաստանի հանրությանը, թալանում է տնտեսությունը, չի թողնում, որ արդյունաբերությունը զարգանա, այն արդյունաբերությունը, որ էլեկտրաէներգիա է սպառում, թեեւ Հայաստանում էլեկտրաէներգիան ամենաթանկն է ԱՊՀ-ում, այդ ամենով հանդերձ նորմալ քանակությամբ հարկ չեն վճարում…Ինչո՞ւ է օրինակ «Գրանդ Տոբակոն» ավելի շատ հարկ վճարում, քան ՀԷՑ-ը, երեւի թե այդ ձեռնարկությունը չունի ուժեղ աջակցություն կամ այս ձեռնարկության հնարավոր մեղքերի վրա երեւի, համապատասխան, մարմինները աչք չեն փակում, իսկ ՀԷՑ-ի մեղքերի վրա աչք փակում են»,- ՊԵԿ-ի տվյալների վերաբերյալ այս կարծիքին է «Իրազեկ քաղաքացիներ միավորում» հ/կ համակարգող Դանիել Իոաննիսյանը:

Ըստ նրա, պետական քաղաքականություն խնդիր կա. «Պետական քաղաքականությունն այնպիսին է, որ տեղի է  ունենում համատարած էներգետիկ թալան: Ձեւերը գտնում են հարկերը քիչ վճարելու եւ համատարած թալան անելու: Մարդիկ թանկ ծառայողական մեքենաներ են առնում, իրենց ծառայողական մեքենաներով գնում են հարեւան հանրապետություններ ման գալու եւ այլն: Էներգետիկ ոլորտի պաշտոնյաները նման բաներ են անում ու հաճախ ստանում են եկամուտներ, որոնք պետք է լինեին աշխատավարձի տեսքով: Բայց, ոչ, այս ոլորտում ասում են՝ արի քեզ ոչ թե բարձր աշխատավարձ տանք, այլ մի հատ ծառայողական մեքենա առնենք, դու էլ քեզ մեքենա մի առ: Տարբեր ձեւեր կան հարկերից խուսափելու, բոլոր ձեւերին դիմում են, ու խնդիրն այն է, որ այդ ամենը տեղի է ունենում էլեկտրաէներգիայի կամ գազի ոլորտում գազի դիմաց մեր վճարների հաշվին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930