Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանը՝ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի ունկնդիրներին. «ՀՀԿ-ն վատ նախագծեր ու նախաձեռնություններ չունի»

Նոյեմբեր 04,2016 21:50

Երիտասարդ ունկնդիրներին ողջունեցին ԱԺ նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ԱԺ պատգամավոր, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը:

Արմեն Աշոտյանը նշեց. «Ի դեմս ձեզ, մենք հանդիպեցինք բանիմաց եւ հայրենասեր մարդկանց, բարձր գնահատեցինք ձեր անկեղծությունն ու ազնվությունը: Այս դպրոցը լավն է լինելու, որովհետեւ Հանրապետական կուսակցությունը վատ նախագծեր ու նախաձեռնություններ չունի, որովհետեւ այն կրում է նախկին վարչապետի եւ կուսակցության ղեկավարի՝ Անդրանիկ Մարգարյանի բարի անունը, որովհետեւ ձեզ համար է: Մենք միասին ենք հարթելու Հայաստանում առաջին քաղաքական դպրոց հիմնելու պատվաբեր ու դժվարին ճանապարհը: Այս ճանապարհին մեր նպատակը չէ դասընթացի ավարտին ստանալ «Հանրապետական» կուսակցության հարյուր անդամ: Կուսակցությունը շարքերը համալրելու խնդիր չունի:

Գրանցված առաջին քաղաքական կուսակցությունը լինելով՝ մենք միշտ առաջինը լինելու, Հայաստանում քաղաքական միջավայրը փոխելու, քաղաքական գործունեության նոր ենթակառուցվածքներ, նոր գործիքակազմ ստեղծելու կարիք ունենք, որպեսզի նորաձեւ լինենք, Հայաստանի քաղաքական կյանքում նորաձեւություն թելադրենք բառի լավ իմաստով: Այս դպրոցի ստեղծումը նպատակ ունի օգնելու երիտասարդությանը՝ ձեռք բերելու լրացուցիչ գիտելիքներ: Ու վստահ ենք, որ այդ գիտելիքները ի չարս չեք օգտագործի: Գիտելիքն ինքնին արժեք է, բայց արժեւորվում է, երբ օգտագործվում է հանուն լավ նպատակների ու սկզբունքների: Տարաձայնություն՝ որքան ուզեք, տարակարծությունը՝ ողջունելի է, թշնամանքն ու չարությունը՝ երբեք: Ձեզ՝ բարի երթ», – ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930