Լրահոս
Հայուն Խաչքարը
Օրվա լրահոսը

«Վրաստանում քաղբանտարկյալները կալանավորված անձանց մեկ տոկոսն են կազմում, ՀՀ-ում՝ 8-10 տոկոսը։ Սրանք սենսացիոն թվեր են»․ Երվանդ Բոզոյան

Սեպտեմբեր 11,2026 20:30 Share

«Շատերը միշտ համոզված են եղել, որ ընդհանուր առմամբ՝ մենք ավելի ժողովրդավարական համակարգ ենք ունեցել, քան հարևան Ադրբեջանը։ Միջազգային կառույցների գնահատմամբ՝ ՀՀ-ն ու Վրաստանը միշտ համարվել են հիբրիդային՝ կիսաավտորիտար, կիսաժողովրդավարական, մինչդեռ Ադրբեջանը միշտ համարվել է ավտորիտար երկիր։ Սակայն այժմ կներկայացնեմ թվեր, որոնց համաձայն՝ տխուր պատկեր է ի հայտ եկել մեզ համար»,- «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի» «Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում-հունիս-հուլիս, 2026թ․» փաստահավաք զեկույցի ներկայացման ժամանակ ահազանգեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։

Ըստ միջազգային հեղինակավոր ICPR-ի՝ ՀՀ-ում զգալիորեն ավելի քիչ քրեածին հասարակություն կա, քան Վրաստանում և Ադրբեջանում, սակայն քաղաքական բանտարկյալների թիվն ավելին է, քան Վրաստանում․ «2026-ի դրությամբ մեզ մոտ ընդհանուր ազատազրկվածների թիվը 2400-2500 մարդ է, Վրաստանում՝ 12․000-ից ավել մարդ, Ադրբեջանում՝ մոտ 2400-2500։ Վրաստանում 12 000 կալանավորների պարագայում կա 90-120 ցուցակագրված քաղբանտարկյալ, Ադրբեջանում՝ 320-350 ցուցակագրված քաղբանտարկյալ, ՀՀ-ում 2400-2500 կալանավորի պարագայում՝ 200-250 քաղբանտարկյալ։ Վրաստանում քաղբանտարկյալները կալանավորված անձանց մեկ տոկոսն են կազմում, ՀՀ-ում՝ 8-10 տոկոսը։ Սրանք սենսացիոն թվեր են»։

«Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում-հունիս-հուլիս, 2026թ․» փաստահավաք զեկույցի ներկայացումն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930