Լրահոս
Օրվա լրահոսը

Բնապահպանության նախարարի մոտ քննարկվել են կայուն օրգանական աղտոտիչներ պարունակող թափոնների և հողի անվտանգ վնասազերծման հարցերը

Նոյեմբեր 11,2016 16:56 Share

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի բնապահպանական ծրագրերի համակարգող Արմեն Մարտիրոսյանին և «Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական աղտոտիչներով (ԿՕԱ) աղտոտված տարածքների աղտազերծում` քիմիկատների անվտանգ կառավարման միջոցառումների շրջանակներում»  ՄԱԶԾ-ԳԷՀ լայնածավալ ծրագրի համակարգող Գայանե Ղարագեբակյանին:

Գայանե Ղարագեբակյանը  ներկայացրել է 4.7 մլն դոլարի դրամաշնորհային ծրագրի հիմնական բաղադրիչները: Անդրադարձ է կատարվել մասնավորապես  Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցից 1050 տոննա առաջին կատեգորիայի կայուն օրգանական աղտոտիչներ պարունակող թափոնների տեղափոխման, արտահանման և ոչնչացման միջոցառումներին: Արծվիկ Մինասյանին տեղեկացվել է, որ Ծրագրի կառավարման խորհուրդն իր նիստում որոշում է կայացրել Նուբարաշենից չտեղափոխել նախկինում նախատեսված ևս 7100 տոննա աղտոտված հողը, այլ այն վնասազերծել տեղում:

ՀՀ բնապահպանության նախարարը կարևորել է ծրագրի երկրորդ բաղադրիչով նախատեսված 7100 տոննա երկրորդ կատեգորիայի աղտոտված հողը տեղում` Նուբարաշենի գերեզմանոցում աղտազերծելու նպատակով նոր տեխնոլոգիաների կիրառումը և այդ նպատակով այլընտրանքային ֆինանսավորման լրացուցիչ միջոցների ներգրավումը:

Արմեն Մարտիրոսյանը ներկայացրել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի շրջանակներում իրականացվող բնապահպանական դրամաշնորհային ծրագրերի ընթացքը:

Հանդիպմանը քննարկվել են նաև Հրազդան քաղաքի հարևանությամբ գտնվող ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պահեստարանի տեղում` վտանգավոր քիմիական թափոնների կառավարման և ժամանակավոր պահպանման ազգային կենտրոնի հիմնման հետ կապված հարցերը:

 

ՀՀ բնապահպանության նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930