Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրավիճակը արմատապես չի տարբերվում մյուս օրերից». Դավիթ Բաբայան

Նոյեմբեր 11,2016 19:05

«Նոր բան չկա: Հակառակորդը խախտում է զինադադարի ռեժիմը, ինչպես խախտել է միշտ: Այս պահի դրությամբ իրավիճակն առաջնագծում համեմատաբար հանգիստ է»,- շփման գծում լարված իրավիճակի վերաբերյալ Aravot.am-ի հարցին պատասխանեց Դավիթ Բաբայանը:

Ըստ նրա, հակառակորդն օգտագործել է նաեւ ականանետեր, որոնք այս վերջին ժամանակահատվածում մեկ-երկու անգամ էր օգտագործել. «Ճիշտ է ոչ այդ քանակով, այնուամենայնիվ, իրավիճակը արմատապես չի տարբերվում մյուս օրերից, որ եղել է երեկ, մյուս օրը եւ այլն: Դա չի նշանակում, որ մենք պատրաստ չենք, զգոնությունը կորցրել ենք: Հարկ եղած դեպքում, պաշտպանելու ենք զինված ուժերը, մեր հայրենիքն ու ժողովրդին եւ հակառակորդին պարտության ենք մատնելու, եթե եւս մեկ անգամ նման արկածախնդրության գնան»,- շարունակեց Դավիթ Բաբայանը:

ՊՆ տարածած տեղեկությունների համաձայն, ինչպես անցած գիշերվա ընթացքում, այնպես էլ այսօր առավոտվանից շփման գծի որոշ հատվածներում ադրբեջաբանական զինուժը շարունակում է իրականացնել սադրիչ գործողություններ: Մասնավորապես` ժամը 12:15-ից սկսած, հակառակորդը 60 և 82 միլիմետրանոց ականանետերից արկակոծում է առաջնագծի հյուսիսարևելյան (Թալիշ և Յարըմջա) ուղղությամբ տեղակայված պաշտպանության բանակի մարտական դիրքերը: Հատկապես ինտենսիվ արկակոծության են ենթարկվում Յարըմջա գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերը:

Հակառակորդի նահախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնարկում են պատասխան գործողություններ:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ սահմանային լարվածության աճի ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930