Լրահոս
Օրվա լրահոսը

Ուշադրություն` վարորդներին. Երևանի Վաղարշյան և Խաչատրյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Նոյեմբեր 19,2016 15:44

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2016 թվականի նոյեմբերի 21-ից Երևան քաղաքի Վաղարշյան և Խաչատրյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում` Վաղարշյան փողոցով Կոմիտասի պողոտայի կողմից դեպի վերոնշյալ խաչմերուկ մոտեցող հատվածում հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող առանցքային կրկնակի հոծ գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվի ևս մեկ՝ 3-րդ երթևեկելի գոտի, որի շնորհիվ հնարավոր կլինի հետադարձը և դեպի Խաչատրյան փողոց ձախ շրջադարձը կատարել առանձնացված գոտուց՝ չխոչընդոտելով ուղիղ երթևեկող տրանսպորտային միջոցներին:

Միաժամանակ՝ Վաղարշյան փողոցով Դավիթաշենի կամրջի կողմից դեպի վերոնշյալ խաչմերուկ մոտեցող տրանսպորտային միջոցների համար առկա ձախ եզրային 3-րդ գոտին նույնպես կառանձնացվի հետադարձի և դեպի Խաչատրյան փողոց ձախ շրջադարձի համար, իսկ Խաչատրյան փողոցով դեպի տվյալ խաչմերուկ երթևեկությունը կկազմակերպվի 2 երթևեկելի գոտիով, որի ձախ եզրային 2-րդ գոտուց կարելի կլինի կատարել հետադարձ կամ ձախ շրջադարձ դեպի Վաղարշյան փողոց:

Տրանսպորտային միջոցների երթևեկության խցանումներից խուսափելու նպատակով նշված խաչմերուկի հարակից հատվածներում՝ Խաչատրյան փողոցի վրա կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930