Լրահոս
Օրվա լրահոսը

Ջավախքցի ուսանողները ևս ընդգրկվում են «Տաշիրի» ծրագրերում

Նոյեմբեր 21,2016 10:38

«Տաշիր» բարեգործական հիմնադրամն ու Կարապետյանների ընտանիքն իրենց ծրագրերում պարբերաբար ներգրավում են նաև ջավախքցի մեր հայրենակիցներին: Միայն վերջին երեք տարիների ընթացքում պարգևատրվել են ծնունդով ջավախքցի, Հայաստանում սովորող 100-ից ավելի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներ, Ջավախքում աշխատող մի քանի տասնյակ հայ ուսուցիչներ, բավարարվել են նաև Հայաստանում սովորող ջավախքցի բազմաթիվ ուսանողների՝ ուսման վարձի հարցում աջակցություն ցուցաբերելու խնդրանք-նամակները, քանիցս աջակցություն է ցուցաբերվել Ջավախքում Տերյանական օրերի անցկացման միջոցառումներին:

Հերթական ծրագրի շրջանակներում օրերս ծնունդով ջավախքցի, Հայաստանում սովորող ևս 15 ուսանողներ, ուսման վարձի նպատակներով, ստացան 150 հազարական դրամ գումար «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից: Նման խնդրանքով հիմնադրամին էր դիմել «Ջավախք» հայրենակցական-բարեգործական կազմակերպության նախագահ, ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը:

Ավելին, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի որոշմամբ, Հայաստանում սովորող ջավախքցի 200 ուսանողներ հունվարին կընդգրկվեն երիտասարդների ծաղկաձորյան եռօրյա հանգստի արդեն ավանդական դարձած ծրագրում: Հիշեցնեք, որ այդ ծրագրի շրջանակներում դեկտեմբերի ընթացքում երկու փուլով Ծաղկաձորում իրենց եռօրյա հավաք-հանգիստը կանցկացնեն լոռեցի 400 ուսանողներ:

«Տաշիր» բարեգործական հիմնադրամի մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930