Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքիան Մինսկի խմբում համանախագահի կարգավիճակի հավակնություններ ունի». Գեւորգ Պետրոսյան (Տեսանյութ)

Նոյեմբեր 22,2016 16:46 Share
Աջակցեք aravot.am-ին

«Կան սահմաններ եւ արգելքներ, որոնք Թուրքիային թույլ չեն տալիս առավել մեծ մասնակցություն ունենալ  Արցախյան հակամարտությանը»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում անդրադառնալով Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում Թուրքիայի հնարավոր մասնակցությանը՝ ասաց թուրքագետ Գեւորգ Պետրոսյանը:

«Թուրքիան Մինսկի խմբի ձեւաչափում փորձում է ձեւափոխություններ անել, համանախագահի կարգավիճակի հավակնություններ ունի, ինչը ներկայումս անիրական է»,-նշեց նա:

Գեւորգ Պետրոսյանի բնորոշմամբ՝ Թուրքիայի հնարավորությունները սահմանափակ են նաեւ տարածաշրջանային հետաքրքրությունների առումով. «Ռուսաստանին այնքան էլ ձեռնտու չէ Թուրքիայի ակտիվացումը, դրանով կարող է պակասել իր ազդեցությունը: Որքան էլ փորձեն տնտեսական հարցերում հարաբերություններ զարգացնել, Թուրքիան եւ Ռուսաստանը մնում են աշխարհաքաղաքական հակառակորդներ ու ունեն տարբեր կարծիքներ Սիրիայի, Ուկրաինայի հարցերում»:

Թուրքագետի խոսքով՝ ռուսական գործոնը Թուրքիայի համար միաժամանակ խոչընդոտ է Արցախյան հակամարտությանն ակտիվ մասնակցություն ունենալու հարցում. «Փոքր՝ երկկողմանի քայլեր, ինչպիսին Լավրովի հայտարարությունն էր, հնարավոր են, սակայն դրանք իրենց սահմաններն ունեն, ու սահմանը Ռուսաստանի շահերն են»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: