Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի և Ռուսաստանի միջև համատեղ նախագծերի Ճանապարհային քարտեզ կմշակվի

Նոյեմբեր 23,2016 10:09

Նախարար Սուրեն Կարայանն ընդունել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովին

Նոյեմբերի 22-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում նախարար Սուրեն Կարայանն ընդունել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովին:

Սուրեն Կարայանը, ողջունելով հյուրերին, նշել է, որ նախարարությունը հետամուտ է լինելու վարչապետի հետ ավելի վաղ հանդիպման ժամանակ ձեռք բերված համաձայնությունների իրագործմանը: Սուրեն Կարայանի խոսքով, ապրանքների արտահանումը դեպի երրորդ երկրներ երկու երկրների համար կարող է արդյունաբերության զարգացման լավ ուղղություն դառնալ:

Իր հերթին Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը շնորհակալություն է հայտնել Սուրեն Կարայանին հրավերի, ինչպես նաև «Անտրիկոնտրաֆակտ 2016» համաժողովի կազմակերպմանն աջակցելու համար: Դենիս Մանտուրովը ևս խոսել է երրորդ երկրներ արտահանման հնարավորությունների մասին և այս համատեքստում կարևորել գործարարների համար անհրաժեշտ պայմանների ապահովումը:
ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի առաջարկությամբ կողմերը պայմանավորվել են փոքր և միջին ձեռնարկատիրության համատեղ նախագծերի ճանապարհային քարտեզ մշակել:

Հանդիպման ավարտին նախարար Սուրեն Կարայանն իր գործընկերոջը ներկայացրել և նվիրել է հայկական արտադրության Armphone հեռախոսը:

Օրվա ավարտին հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նախարար Դենիս Մանտուրովը գրառում է թողել Ցեղասպանության թանգարանի հուշագրքում:

 

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930