Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարվածել եմ ոստիկանի վահանին»

Նոյեմբեր 24,2016 14:15

«Ընդունում եմ մեղադրանքը՝ հարվածել եմ ոստիկանի վահանին»,- Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող նիստում հայտարարեց Ռաֆայել Կարագյոզյանը: Վերջինս մեղադրվում է ՀՀ քրդատօր-ի զանգվածային անկարգություններ հոդվածով. 2016թ. հուլիսի 20-ին ՊՊԾ գնդին հարակից տարածքում Ռաֆայել Կարագյոզյանը մասնակցել է զանգվածային անկարգություններին, որոնց ժամանակ 46 ոստիկան տարբեր մարմնական վնասվածքներ են ստացել, նաեւ ոստիկանությանը, Երեւան քաղաքին եւ տարբեր իրավաբանական անձանց պատկանող մոտ 10 մլն դրամի գույք է ոչնչացվել կամ վնասվել:

Նույն գործով մյուս ամբաստանյալը՝ հայտնի քաղաքական-հասարակական գործիչ Արշակ Սադոյանի որդին՝ Արեգ Սադոյանը, նույնպես ընդունեց իրեն առաջադրված մեղադրանքը:

Նա, ըստ մեղադրանքի՝ քաշել է ոստիկանության աշխատակցի վահանը: Արեգ Սադոյանը շատ ցածրաձայն ընդունեց մեղադրանքը: Նախագահող դատավորի դիտողությունից հետո նա ավելի բարձր ձայնով, բայց ակնհայտ դժկամությամբ հայտարարեց, որ ընդունում է մեղադրանքը եւ թարսուշիտակ հայացքներ նետեց իր շահերի պաշտպան Վարդան Զուռնաչյանի եւ դատարանի դահլիճում ներկա հոր՝ Արշակ Սադոյանի ուղղությամբ:

Մանրամասները՝ ավելի ուշ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930