Լրահոս
Օրվա լրահոսը

Գործազրկության ցուցանիշը Հայաստանում ավելանում է. «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 03,2016 10:38

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկանում է, որ գործազրկության ցուցանիշը Հայաստանում տարեցտարի ավելանում է: Այս տարվա հունվար-հոկտեմբերին պաշտոնապես գրանցված գործազուրկների միջին ամսական թվաքանակը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է  8.5 տոկոսով:

Ըստ այդմ, այս տարվա ինն ամիսներին գործազուրկների թվաքանակը կազմել է 78 հազար 841: Թերեւս այս աճը կշարունակվի, որովհետեւ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շարունակում է օպտիմալացման գործընթացը. կրճատվում են պետական գերատեսչությունների ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ները եւ ԾԻԳ-երը: Նախօրեին հայտարարվեց 5 ԾԻԳ-երի կրճատման մասին: Եվ այս ֆոնին տարակուսանքի տեղիք է տալիս Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի բարձրագոչ հայտարարությունը` ՀՀ քաղաքացիների բարեկեցության խոստումների վերաբերյալ»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031